Աղացած մսով տապակա. Հագեցնող, նրբահամ ընթրիք

Աղացած մսով տապակա ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Աղացած մսով տապակա. Կարտոֆիլն ու աղացած միսը միշտ իդեալականորեն համակցված են` արդյունքում ստացվում է պարզ, բայց հագեցնող և համեղ ուտեստ:

Այս հետաքրքիր ուտեստը կարելի է մատուցել ընթրիքի կամ լանչի համար, կհասցնեք պատրաստել մինչև հյուրերի ժամանումը:

Աղացած մսով տապակա

Աղացած մսով տապակա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած տավարի, կամ այլ ցանկացած միս 450 գ

_Կարտոֆիլ 1 կգ

_Սոխ 1 հատ

_Լոլիկ 400 գ

_Պանիր 100 գ

_Կանաչի` ըստ ճաշակի

_Բուսական յուղ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Աղացած մսով տապակա

Աղացած մսով տապակա

Աղացած մսով տապակա. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կտրել մասերի և խաշել աղ արած ջրի մեջ:

_Մանր կտրատած սոխը լցնել թավայի մեջ և տապակել բուսական յուղով՝ մինչև փափկի:

_Աղացած միսն ավելացնել սոխին, տրորելով խառնել ու տապակել:

_Աղ և պղպեղ անել, ավելացնել տարբեր համեմունքներ ձեր սրտով և մանր կտրատած լոլիկ, խառնել, շարունակել եփել:

_Մանր կտրատել կանաչիները:

_Կարտոֆիլը տրորել ու վերածել խյուսի, ավելացնել կտրատած սամիթ, խառնել:

_Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով:

_Կարտոֆիլի պյուրեից գնդիկներ պատրաստել և դնել կաղապարի մեջ:

_Պյուրեի գնդիկների մեջ փոսիկ անել, լցնել մի փոքր քերած պանիր, վրան աղացած միս դնել, մնացած պանիրը վերջում ցանել:

_Պետք է եփվի ջեռոցում՝ 200 աստիճանով, մոտ 10 րոպե:

Աղացած մսով տապակա

Աղացած մսով տապակա

Ուտեստը շատ համեղ ու գեղեցիկ է ստացվում, ուստի ես այն հաճախ մատուցում եմ տոնական սեղանին:

Երեխաներին նույնպես դուր է գալիս, միայն թե նրանց համար ավելի քիչ համեմունքներ են ավելացվում:

Աղացած մսով տապական պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մսով պիրոգ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք