Աղցան Գնչուհի հորթի մսով․ Աննկարագրելի Համեղ և Ճոխ աղցան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Աղցան Գնչուհի հորթի մսով․ յուրահատուկ աննկարագրելի Համեղ և Ճոխ աղցան։ Ինչու՞ գնչուհի, երևի թե պատճառն այն է, որ աղցանը իր գույներով և խորհրդավորությամբ հիշեցնում է գնչուհու կերպարը։

Աղցան Գնչուհի հորթի մսով․ Աննկարագրելի Համեղ և Ճոխ աղցան

Աղցան Գնչուհի Հորթի մսով Բաղադրիչները

  • Հորթի կամ տավարի փափկամիս — 450 գր․
  • Գազար — 2 հատ
  • Սխտոր — 1 ատամ
  • Կոճապղպեղ — 1 ոտիկ
  • Մայոնեզ կամ թթվասեր — 1 ճաշի գդալ
  • Պղպեղներ կարմիր և կանաչ քաղցր մեկական
  • Կանաչ սոխ և համեմ

Աղցանի Պատրաստումը քայլ առ քայլ

  • Հորթի կամ տավարի փափկամիս ենք օգտագործելու, ցանկալի է հորթի մատղաշ միս լինի, բայց եթե ձեռքի տակ տավարի միս վերցրեք, պարզապես մի փոքր երկար պետք է եփեք այդ դեպքում
  • Կտրատում ենք երկայնակի, ահա այսպիսի բարակության
  • Լցնում ենք թավայի մեջ պետք է տապակենք մի փոքր ձիթայուղ ավելացնենք և սկսենք տապակել
  • Ընթացքում կարելի է մի փոքր աղ անել, որպեսզի տապակվող միսը աղը քաշի
  • Մոտ 10 րոպե տապակելուց ոսկեգույն կեղև պատելուց հետո վրան ջուր ենք լցնում, փակում կափարիչը և թողնում որ եփվի, մոտավորապես 1-1․5 ժամ պետք է եփվի, իսկ եթե տավարի միս է հնարավոր է մինչև 2 ժամ, ընթացքում պետք է անընդհատ ջուր ավելացնեք

Աղցան Գնչուհի հորթի մսով․ Աննկարագրելի Համեղ և Ճոխ աղցան

  • Կարելի է և սկզբում խաշել, հետո կտրատել և տապակել, բայց համն այդ դեպքում մի փոքր այլ կլինի
  • Մինչ միսը կխաշվի մենք քերիչով անցկացնենք 2 գազար
  • Լցնենք ափսեի մեջ վրան աղ և պղպեղ ցանենք
  • Մեկ կամ կես ատամ սխտոր ճզմենք
  • Կոճապղպեղի մեկ ոտիկ ճզմենք սխտորի նման, այն շատ օգտակար անչափ, իսկ աղցանին յուրահատուկ հաճելի կծվաթարմ համ է փոխանցելու
  • Գազարին պետք է ավելացնենք մեկ ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ, ես տնական մայոնեզ պատրաստելու բաղադրատոմս արդեն ներկայացրել եմ մեր ալիքում մտեք անպայման նայեք, հղումը կթողնեմ տեսանյութի տակ, փորձեք ամեն ինչ ձեր ձեռքերով տնային պայմաններում պատրաստել դա անփոխարինելի է գնվածի համեմատ
  • Կանաչ և կարմիր պղպեղները մսի երկարության կտրատում ենք
  • Եթե կծուի մեծ սիրահար եք կարող եք կարմիր պղպեղը կծու վերցնել
  • Լցնում տարայի մեջ
  • Կանաչ սոխ ենք օգտագործում մի քանի ձող, կտրատում ենք շաեղակի ավելացնում աղցանամանի մեջ
  • Նույնը կրկնում նաև մեկ կապ համեմի հետ
  •  Աղցանամանի մեջ արդեն ավելացնում ենք լրիվությամբ եփված հորթի միսը

Աղցան Գնչուհի հորթի մսով․ Աննկարագրելի Համեղ և Ճոխ աղցան

  • Մի լավ խառնում ենք և արդեն մատուցելու ժամանակն է
  • Իհարկե կարելի է երկու հիմնական բաղադրիչները անմիջապես խառնել իրար և այդպես պարզ մատուցել, բայց քանի որ գնչուհիները խորհրդավոր կանայք են և գույնզգույն հագուստ շատ են սիրում, մենք էլ կիսաշրջազգեստի նման բրգաձև կոնի տեսքով կլցնենք աղցանը, գազարով կառուցված շրջանակի մեջ
  • Հուլունքների փոխարեն նուռ շաղ կտանք
  • Իսկ կիտրոնը հրաշալի թթվության համար կճզմենք վրան։

Աղցան Գնչուհի հորթի մսով Տեսանյութ

Հրաշք։ Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք