Աղցան Կարմիր ծով. Ծովախեցգետնով և բուլղարական պղպեղով աղցան

Աղցան Կարմիր ծով ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր ես ձեզ հետ կկիսեմ բաղադրատոմս, որով կպատրաստեք Աղցան Կարմիր ծով:

Ինչպես գուշակեցիք, այն ամբողջովին բաղկացած է կարմիր բաղադրիչներից՝ ծովախեցգետնի ձողիկներ, լոլիկ և բուլղարական պղպեղ:

Սա իմ սիրած նախուտեստն է 90-ականներից: Այսօր ես գրեթե ամեն օր բուլղարական պղպեղով այս աղցանն եմ պատրաստում. Ինձ հաճույքից չեմ զրկում:

Աղցան Կարմիր ծով
Աղցան Կարմիր ծով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ծովախեցգետնի ձողիկներ 200 գ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Լոլիկ 4 հատ

_Կոշտ պանիր 70 գ

_Սխտոր 1-2 պճեղ

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Աղցան Կարմիր ծով

Աղցան Կարմիր ծով. Պատրաստման եղանակը

_Խեցգետնի ձողիկերը և բուլղարական պղպեղը կտրել բարակ շերտերով: Խորհուրդ ենք տալիս հյութեղ, մսոտ և, իհարկե, կարմիր պղպեղ վերցնել: Մթերքները լցնել աղցանի ամանի մեջ:

_Ցանկալի է նաև լոլիկը վերցնել որևէ մսոտ սորտ: Կտրել յուրաքանչյուր լոլիկը մեջտեղից, սերմերը մաքրել գդալով:

_Կտրել լոլիկի պտղամիսը նույն չափի շերտերով:

_Կոշտ պանիրը, ըստ ցանկության կամ կտրել շերտերով, ինչպես մնացած մթերքները, կամ քերել կոպիտ քերիչով:

_Լոլիկի հետ միասին դա էլ լցնել աղցանի ամանի մեջ:

_Մի քանի պճեղ սխտոր ճզմել մամլիչով և ավելացնել աղցանին: Համեմել այն մայոնեզով, աղով և պղպեղով:

_Գդալով ամեն ինչ լավ խառնել:

_Այս համեղ աղցանը սեղանին մատուցելուց առաջ 20 րոպեով դնել սառնարանում:

Աղցան Կարմիր ծով
Սառը աղցանն ավելի լավ համ ունի, քան տաքը: Տոնական առիթների համար կարելի է նախուտեստը ձևավորել օղակով և զարդարել օրինակ՝ կարմիր խավիարով: Այսպիսով, հին բաղադրատոմսը ներկայացվում է նորովի:

Աղցան Կարմիր ծովը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շքեղ աղցան կաթնաշոռով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք