Առաջարկում ենք պատրաստել հետաքրքիր Աղցան Շնորհակալություն:
Այն շատ հագեցնող է տավարի մսի և նուրբ համով՝ մարինացված սնկի շնորհիվ:
Աղցան Շնորհակալություն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 400 գր
_Մարինացված սունկ 100 գր
_Բուլղարական պղպեղ 1 հատ
_Մաղադանոս և ռեհան՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր 100 գր
_Ձու 4 հատ
_Աղ և մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տավարի միսը եփել աղ արած ջրի մեջ։ Կարող եք նաև ավելացնել համեմունքները։
_Թողնել սառչի և կտրել շերտերով: Կանաչին մանր կտրատել։
_Ձվերը եփել, թողնել սառչի: Պղպեղը կտրատել շերտերով:
_Պանիրն ու ձուն քերիչով անցկացնել տարբեր ափսեների մեջ:
_Աղցանը ձևավորել մատուցման ափսեի վրա։
_Առաջին շերտը միսը լցնել և մայոնեզով ցանց անել։
_Երկրորդ շերտը՝ մանր կտրատած սունկը և նորից մայոնեզ։
_Երրորդ շերտը՝ կանաչի և մայոնեզ։
_Չորրորդը բուլղարական պղպեղն է և մայոնեզը։
_Ցանել պանիրը, ցանց պատրաստել մայոնեզով և լցնել քերած ձվի շերտը։
Մատուցելուց առաջ զարդարել ռեհանով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Ֆաթուշ լիբանանյան խոհանոցից