Աղցան պահածո. Շատ համեղ է, ինչքան էլ պատրաստեմ, էլի քիչ է 

Աղցան պահածո Պահածոներ

Աղցան պահածո. Ձմռան համար նախատեսված աղցանը կարծես թարմ լինի:

Բանջարեղենի համը նույնն է, ինչ հենց նոր բանջարանոցից քաղված վարունգով, լոլիկով և քաղցր պղպեղով աղցանինը:

Այս պահածոն խորհուրդ եմ տալիս պատրաստել բոլորին, ովքեր սիրում են թարմ բանջարեղենային ուտեստներ:

Աղցան պահածո

Աղցան պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ 2 կգ

_Լոլիկ 2 կգ

_Բուլղարական պղպեղ 1 կգ

_Սոխ 700 գր

_Կծու պղպեղ 2 հատ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Աղ 2,5 ճաշի գդալ

Աղցան պահածո

Աղցան պահածո. Պատրաստման եղանակը

_Քաղցր պղպեղը, վարունգը, լոլիկը կտրատել շերտերով, սոխը` կիսաօղակներով:

_Մանր կտրատել կանաչիները:

_Խառնել բոլոր մթերքները և աղ անել, կրկին լավ խառնել:

_Խառնուրդը թողնել 30 — 50 րոպե, որպեսզի բանջարեղենից բավարար հյութ առաջանա:

_Աղցանը լցնել մաքուր, ստերիլիզացված բանկաների մեջ, փոքր ինչ սեղմել և լցնել առաջացած հյութը:

_Բանկաները ծածկել կափարիչներով, սրբիչ փռել կաթսայի մեջ, վրան դնել բանկաները, տաք ջուր լցնել մինչև ուսերը:

_Այն պահից, երբ ջուրը եռում է, մանրէազերծել 15 րոպե:

_Փակել կափարիչներով, շրջել բանկաները, փաթաթել և թողնել մինչև սառչեն:

_Պահել բանկաները նկուղում կամ պահարանում:

Աղցան պահածո

Աղցանը կատարյալ է տարբեր նախուտեստների և կողմնակի ուտեստների համար: Մատուցելիս կարող եք ցողել չզտված բուսական յուղ և քացախ, կստանաք հիանալի, թարմ աղցան:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցսն պարզ և արագ վիտամիններ

Խնդրում ենք Գնահատեք