Աղցան ռուլետ Միմոզա. Սա հին բաղադրատոմս է, որ տարիներով փորձվել է

Աղցան ռուլետ Միմոզա ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան ռուլետ Միմոզա. Սա հին բաղադրատոմս է, որ տարիներով փորձվել է: Աղցանը համեղ  է ու շատ հյութեղ: Միայն թե ես որոշեցի բարելավել բաղադրատոմսը, նորույթ ներմուծել:

Եվ այսպես, ողջունեք՝ Միմոզա աղցանի ռուլետը:

Այս պայծառ ու գունագեղ ուտեստը իսկական սեղանի զարդարանք է: Ռուլետն իր համով չի տարբերվում իր հայտնի բնօրինակից: Բայց նախուտեստի համատեքստում շատ ավելի կոմպակտ և հետաքրքիր է: Պատրաստեք, չեք փոշմանի:

Աղցան ռուլետ Միմոզա

Աղցան ռուլետ Միմոզա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սարդիններ յուղի մեջ 240 գ
  • Ձու 7 հատ
  • Մայոնեզ՝ ըստ ճաշակի
  • Կոշտ պանիր 100 գ
  • Կարագ 50 գ
  • Կանաչ սոխ 30 գ
  • Գազար 0,5 հատ
  • Կարտոֆիլ 3 հատ

Աղցան ռուլետ Միմոզա

Աղցան ռուլետ Միմոզա

Աղցան ռուլետ Միմոզա. Պատրաստման եղանակը

  1. Նախ պատրաստենք մթերքները: Պինդ խաշել ձվերը և չկճպած կարտոֆիլը խաշել, մինչև պատրաստ լինի: Ձվերը սառեցնել և մաքրել կեղևից: Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից: Քերել դրանք առանձին առանձին՝ քերիչով:
  2. Կարտոֆիլը նույն կերպ մանրացնել: Պատառաքաղով տրորել առանց ոսկորների պահածոյացված ձուկ: Կտրեք կանաչ սոխը օղակներիով, կարող եք ավելացնել մաղադանոս կամ սամիթ:
  3. Տախտակը ծածկել սննդային թաղանթով: Դնել աղցանի առաջին շերտը` դեղնուց և մայոնեզի ցանց: Այժմ քերել սառեցված կարագը առաջին շերտի վրա՝ մանր քերիչով:
  4. Այնուհետև հաջորդ շերտը կոշտ կամ հալված պանիրն է (ըստ ճաշակի), որ պետք է քերել մանր քերիչով: Քերած ձվի սպիտակուցը շաղ տալ այս շերտի վրա, ապա կարտոֆիլը լցնել: Ծածկել յուրաքանչյուր շերտը մայոնեզի նուրբ ցանցով, բացի կարագի շերտից: Դրա վրա` կանաչիները: Ամենավերջին շերտը ձուկն է: Դնել շերտերն այնպես, որ յուրաքանչյուր հաջորդը փոքր լինի նախորդից:
  5. Այժմ հավաքել ամուր գլան: Կպչուն թաղանթի եզրերը մոտեցնել իրար, կապել և փաթաթել կոնֆետի նման: Ռուլետը դնել սառնարանում առնվազն մեկ ժամ: Լավ կլինի ողջ գիշեր թողնել:

Աղցան ռուլետ Միմոզա

Մատուցելուց առաջ հանել սառնարանից պատրաստի ռուլետը: Զգուշորեն հեռացնել թաղանթը և կտրել հավասար շերտերով: Զարդարել դրանք մայոնեզի կաթիլներով և սամիթի փոքր ճյուղերով: Մատուցել լայն սկուտեղի վրա: Հյուրերին դուր կգա դասական խորտիկի այս մեկնաբանությունը: Սպասեք ծափահարությունների:

Աղցան ռուլետ Միմոզան պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ ու գեղեցիկ աղցաններ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք