Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով. Կատարյալ բաղադրատոմս:

Այս չքնաղ, նրբահամ աղցանի բաղադրատոմսը` սպանախով, չերի լոլիկով, մոցարելլաով և կապերսով, կատարյալ է թեթև ընթրիքի համար:

Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համատեղվում են միմյանց հետ, աղցանը վառ, համեղ և առողջարար է: Եկեք սկսենք:

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Սպանախ (տերևներ) — 100 գ
  • Չերի լոլիկ — 10 հատ
  • Մոցարելլա պանիր — 100-120 գ
  • Մարինացված կապերսներ — 2 թեյի գդալ

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով

Լցոնի համար

  • Ձիթապտղի ձեթ — 3 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ
  • Աղ, պղպեղ` ըստ համտեսի

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով

Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով. Պատրաստման եղանակը

  1. Ավելի լավ է պատրաստել աղցանը բաժիններով, որպեսզի տերևները չճլորեն և գեղեցիկ տեսք տան: Լվանալ և չորացնել սպանախի տերևները, դրանք թեթև շերտով դնել այն ափսեների վրա, որոնցում պետք է մատուցենք աղցանը:
  2. Կտրել չերի լոլիկը երկու կեսով և շարել դրանք սպանախի վրա: Եթե ​​դուք օգտագործում եք լոլիկի խոշոր տեսակներ, ապա կտրեք դրանք բարակ շերտերով:
  3. Վրան լցնել մոցարելլայի գնդիկներ, ցանկության դոպքում կտրեք կիսով չափ կամ փոքր կտորներով:
  4. Հաջորդը, ավելացնել կապերսները, դրանք լցնելով աղցանի մակերեսին սպանախի և չերի լոլիկի վրա: Աղ և պղպեղ անել` ըստ համտեսի:
  5. Մնում է պատրաստել պարզ, բայց համեղ սոուսը` խառնել ձիթայուղը և թարմ քամած կիտրոնի հյութը: Լցնել աղցանի վրա և մատուցել:
  6. Այսպիսով, արագ և պարզորեն պատրաստեցինք թեթև աղցան սպանախով, չերի լոլիկով, մոցարելլայով և կապերսներով:
    Աղցան սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով

Աղցանը սպանախով, չերի լոլիկով և մոցարելլայով պատրաստ է: Եվս մի փոքրիկ խորհուրդ: Պատրաստեք աղցանը անմիջապես մատուցելուց առաջ, քանի որ սպանախի տերևները շատ նուրբ են և թոշնում են բառացիորեն աչքի առաջ:

Բարի ախորժակ

Առաջարկում ենք պատրաստել նաև սա` լոլիկով թեթև, նրբահամ աղցան լիբանանյան խոհանոցից.

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք