Աղցան Փերի. Հեքիաթային ուտեստ, պարզ և համեղ 

Աղցան Փերի ԱՂՑԱՆՆԵՐ

Թեթև, ախորժելի և հետաքրքիր աղցան այն ամենից, ինչ դուք հաստատ ունեք ձեռքի տակ:

Աղցանի ամենակարևորը բաղադրիչը սալորաչիրն է, որը տալիս է անսովոր համ և տարբերվում բանջարեղենով այլ տարբերակներից:

Աղցան Փերի

Աղցան Փերի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Թարմ վարունգ 2 հատ

_Ձու 5 հատ

_Սալորաչիր 200 գր

_Մայոնեզ, աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Աղցան Փերի

Աղցան Փերի. Պատրաստման եղանակը

_Շատ չոր սալորաչրի դեպքում, ավելի լավ է այն մի քանի րոպե թրջել տաք ջրով, չորացնել և կտրել կտորներով:

_Վարունգը կտրել խորանարդներով:

_Մանր կտրատել կանաչիները, կտրատել խաշած ձվերը՝ ցանկացած ձևով:

_Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել մայոնեզով, անհրաժեշտության դեպքում աղ և պղպեղ անել:

Աղցան Փերի

Աղցանը պատրաստ է, մատուցեք սեղանին:

Ուտեստը հարուստ համ ունի, չնայած բաղադրության քիչ քանակությամբ մթերքներին:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք