Աղցան քսուկ. Արագ նախաճաշի կամ խորտիկի հիանալի տարբերակ

Աղցան քսուք ԱՂՑԱՆՆԵՐ

Այս աղցան քսուկը ևս մեկ անգամ հաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ ամենապարզը միշտ էլ ամենահամեղն է ստացվում։

Ամենապարզ և մատչելի մթերքները, որոնք տալիս են օրիգինալ, կծու և համեղ արդյունք, որը դուր կգա ինչպես ձեզ, այնպես էլ սեղանի շուրջ նստած հյուրերին:

Աղցան քսուկ

Աղցան քսուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հում գազար 2 հատ

_Երշիկ կամ հալած պանիր 150 գր

_Ձու 3 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Աղ պղպեղ

_Մայոնեզ կամ թթվասեր կամ՝ խառնել հավասար մասերով

Աղցան քսուք

Աղցան քսուկ. Պատրաստման եղանակը

_Պանիրը, գազարը և ձուն քերել խոշոր քերիչով։

_Սխտորը ճզմել ճզմիչով։

_Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել մայոնեզով։

_Եթե ​​նախընտրում եք ավելի մեղմ համ, կարող եք համեմել միայն թթվասերով կամ խառնել հավասար մասերով թթվասերն ու մայոնեզը։

_Հաճելի համի համար աղցանին ավելացնել կանաչիներ և կանաչ սոխ:

Զանգվածն օգտագործվում է որպես քսուկ սենդվիչների համար, միջուկ՝ խնջույքի տարտալեկաների համար, կարող եք օգտագործել տարբեր կանապեներ պատրաստելու համար։

Եթե ​​աղցանը պատրաստվում է գարուն-ամառ ժամանակահատվածում, երբ կան թարմ և սխտորի երիտասարդ ծիլեր, կարող եք դրանք ավելացնել աղցանին։ Համը կտարբերվի, կլինի ավելի փափուկ և նուրբ։

Աղցան քսուք

Անպայման շատ արեք պղպեղը, այն այստեղ մեծ դեր է խաղում և քսուկին տալիս է կծվություն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր ամանորյա աղցաններ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք