Ամանորյա աղցան. Առանց մայոնեզի, գունագեղ աղցան
Տոնական օրերին բոլորս չափից շատ կալորիաներ ենք կուտակում, իսկ դա բոլորովին հաճելի արդյունք չի տալիս հետագայում: Այնպես որ, մենք ցանկանում ենք առաջարկել պատրաստել աղցան Ամանորի համար՝ առանց մայոնեզի:
Աղցանը համեղ է, արագ է պատրաստվում և ինչպես ասում են՝ դրանից տոնի հոտ է գալիս: Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել:
Ամանորյա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
- 250 գրամ հավի կրծքամիս
- 3 ճաշի գդալ օսլա
- 100 գրամ պանիր
- մանդարին
- կես կարմիր սոխ
- փոքր չինական կաղամբ (կարելի է փոխարինել հազարի տերևներով):
Լցոնում
- 3 ճաշի գդալ ձիթայուղ
- 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 2 թեյի գդալ մանանեխի սերմեր
- քնջութ
Ամանորյա աղցան. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Լվանալ հավի կրծքամիսը և չորացնել թղթե սրբիչով: Կրծքամիսը կտրել մասերի և ավելացնել օսլան:
- Մսի կտորները տապակել թավայի մեջ՝ բուսական յուղով: Պատրաստի միսը լցնել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի:
- Մանդարինը մաքրել և բաժանել սեպերի:
- Կտրել պանիրը շերտերով:
- Մանրացնել սոխը կես օղակներով, իսկ կաղամբը խոշոր կտորներով կտրել:
- Հավաքել աղցանը` նախ կաղամբը, ապա սոխը, հավը, պանիրը և մանդարինը:
- Պատրաստել լցոնի սոուսը, դրա համար մի ամանի մեջ խառնել ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, մանանեխի սերմերը:
- Այս սոուսը լցնել աղցանի վրա և վերջում վրան շաղ տալ քնջութի սերմեր:
Ամանորյա աղցանը պատրաստ է:
Լավ ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Տոնական շքեղ աղցան
Facebook Comments