Ամառային աղցան. 5 րոպեում պատրաստվող հագեցնող թեթև ուտեստ

Ամառային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Երբ գալիս է թարմ բանջարեղենի ժամանակը, մենք ձգտում ենք Ամառային աղցաններ վայելել։ Դրանք ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։

Աղցանը ոչ միայն թեթև է, այլև հագեցնող, քանի որ այն բաղադրիչների մեջ հավի միս կա։ Եվ այն շատ արագ է պատրաստվում։

Ամառային աղցան

Ամառային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սպիտակ կաղամբ 350 գր

_Վարունգ 200 գր (3 հատ)

_Ապխտած երշիկ կամ հավի միս 250 գր

_Թարմ սամիթ՝ ըստ ճաշակի

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 2-3 պճեղ

Ամառային աղցան

Ամառային աղցան. Պատրաստման եղանակը

_Կաղամբը մանր կտրատել, լցնել մեծ ապակե ամանի մեջ։

_Լվացված վարունգները օղակներով կտրատել իսկ հետո՝ շերտերով և ավելացնել կաղամբին:

_Ապխտած միսը կտրատել, ավելացնել վարունգին և կաղամբին:

_Լվացված սամիթը և կանաչ սոխը մանր կտրատել, լցնել աղցանի ամանի մեջ։

_Սոուսի համար վերցնել փոքրիկ աման, մեջը թթվասերը լցնել, աղ, պղպեղ անել։

_Լավ մանրացնել սխտորը և ավելացնել սոուսին, ամեն ինչ լավ խառնել։

_Լցնել սոուսը աղցանի վրա և խառնել։

_Ցանկության դեպքում աղցանը կարելի է համեմել մայոնեզով, ձիթապտղի կամ արևածաղկի ձեթով։

Ամառային աղցան

Կարելի է մատուցել սեղանին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք