Ամառային ըմպելիք Թարխուն. Տնական համեղ խմիչքը կվայելեք նաև ձմռանը

Ամառային ըմպելիք Թարխուն Պահածոներ

Խանութում գնված գազավորված ըմպելիքն ինձ ընդհանրապես չի գրավում: Ամառային ըմպելիք Թարխուն ինքս եմ պատրաստում տանը։

Այո, այո, սա վրացական զմրուխտ-կանաչ ամառային ըմպելիքն է։ Այն հորինվել է դեռևս 19-րդ դարում թիֆլիսցի դեղագործի կողմից, և բաղադրատոմսը մինչ օրս մնում է անփոփոխ։

Անհրաժեշտ կլինի ընդամենը երկու հիմնական բաղադրիչ՝ թարխուն և կիտրոն, որը կարելի է փոխարինել կիտրոնաթթվով։ Կարգավորեք շաքարավազի քանակը ձեր ցանկությամբ։

Ամառային ըմպելիք Թարխուն

Ամառային ըմպելիք Թարխուն. Բաղադրիչներ

_Թարխուն 2 փունջ

_Կիտրոն 2 հատ

_Շաքարավազ 320 գ

_Ջուր՝ ըստ ճաշակի

Ամառային ըմպելիք Թարխուն

Ամառային ըմպելիք Թարխուն. Պատրաստման եղանակը

_Մի քանի անգամ ողողել, լավ լվանալ թարխունը։

_Կիտրոնը կտրատել շերտերով, հեռացնել սերմերը։

_Բանկաների մեջ շարել թարխունն ու կիտրոնը։

_Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել 80 գ շաքարավազ և եռացրած ջուր ավելացնել բաղադրիչների վրա։

_Կափարիչներով փակել տարաները, փաթաթել և թող մեկ օր սառչի։

Ամառային ըմպելիք Թարխուն

Տնական ըմպելիքը կարելի է պահել փակ տարաների մեջ մինչև 1 տարի։
Բաղադրիչների քանակը նշված է 4 երկու լիտրանոց բանկաների համար։ Եվ իհարկե, մի մոռացեք դրանք նախապես ստերիլիզացնել, որպեսզի խմիչքը չփչանա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

3 Տնական լիմոնադ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք