Ամառային տարբերակ Սիսեռով աղցան․ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր կպատրաստենք համեղ ամառային տարբերակ սիսեռով աղցան։ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել։ Թարմ բանջարեղեններով այս նորույթը բոլորիդ էլ դուր կգա։

Ամառային տարբերակ Սիսեռով աղցան․ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել

Սիսեռով աղցան Բաղադրիչներ

  • Սիսեռ – 300 գր
  • Թարմ վարունգ – 1 հատ
  • Ավոկադո – 1 հատ
  • Լոլիկ – 1 հատ
  • Կծու կանաչ պղպեղ ծիծակ – մի քանի շերտ
  • Թարմ կանաչ սոխ
  • Խառը կանաչի
  • Լոլիկի թարմ քամած հյութ – 200 գր
  • Համեմունքներ՝ խմելի սունելի, մանր սև պղպեղ կծու, աղ
  • Քացախ – 1 թեյի գդալ
  • Ձիթայուղ – 2 թ․ գդ․

Ամառային տարբերակ Սիսեռով աղցան․ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել

Սիսեռով աղցան Քայլ առ քայլ

  • Այսպիսի աղցան ես նաև կարմիր չալպուտուրիկ լոբով եմ պատրաստում, բայց այսօր միայն սիսեռով կանենք
  • Մառանիկի կլոր սիսեռն եմ միշտ վերցնում, այն համաչափ, մաքուր, հատընտիր և որակյալ է։ Այլևս մաքրելու կարիք չունի, շատ ավելի արագ է եփվում և իհարկե համեղ է։
  • 2 բաժակ կխաշեմ մոտ 400 գրամ
  • Հարկավոր է նախ լվանալ այն
    • Ապա իրեն լրիվ ծածկող ջրով պետք է դնենք մի կողմէ՝, եթե ժամանակ ունեք ապա ամբողջ գիշեր կարող եք թողնել, եթե Մառանիկից եք վերցրել սիսեռը, ապա մեկ ժամը բավական է
  • Ես մեկ ժամ անց ջրքամելու եմ և կաթսայի մեջ լցնեմ
  • Մեկ բաժակ սիսեռին 3 բաժակ ջուր է հարկավոր, ցանկալի է արդեն տաք
  • 6 բաժակ ջուր լցնենք դնենք եփվելու
  • 30 րոպեից ամենաուշը արդեն ինձ մոտ այն խաշված է
  • Ջրքամենք և արդեն աղցանամանի մեջ լցնենք
  • 300 գրամը բավական է
  • Հաջորդ բաղադրիչը վարունգն է
  • Կեղևի մի մասը հեռացնենք, կիսենք վարունգը
  • Հարկավոր է գդալով կտերն ու մեջտեղի փափուկ հատվածը հեռացնել, որպեսզի ջուրը աղցանի մեջ դուրս չտա
  • Կիսալուսնաձև կտրատենք ահա այսպես
  • Ավելացնենք աղցանամանի մեջ

Ամառային տարբերակ Սիսեռով աղցան․ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել

  • Հաջորդը ավոկադոն է
  • 1 ավոկադոն վարունգի չափսով կիսալուսնաձև կտրատենք և ավելացնենք աղցանի մեջ
  • Կծու կանաչ պղպեղից մի քանի շերտ կտրատենք և լավ մանրացնենք
  • Հաջորդը թարմ լոլիկի հերթն է
  • Հարկավոր է այն մանրացնել և ավելացնել աղցանամանի մեջ, այն հաճելի թթվաշություն կհաղորդի մեր աղցանին
  • Էլ ինչ աղցան առանց թարմ կանաչիների
  • Թարմ կանաչ սոխն ու մի փունջ թարմ կանաչին մանր կտրատենք և լցնենք մեր աղցանամանի մեջ
  • Այժմ համեմելու ժամանակն է
  • Սովորաբար լոբու կամ սիսեռի հետ ես միշտ ցանկացած ուտեստի դեպքում պարտադիր ավելացնում եմ խմելի-սունելի, յուրահատուկ ընդգծված համ է տալիս
  • Թարմ քամած մեկ բաժակ լոլիկի հյութի մեջ լցնենք կես թեյի գդալ խմելի սունելի
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ քացախ
  • 2 թեյի գդալ ձիթայուղ
  • Խառնենք և լցնենք աղցանի վրա

Ամառային տարբերակ Սիսեռով աղցան․ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել

  • Կծու սիրողների համար նաև մի փոքր կծու պղպեղ էլ ավելացնենք և արդեն լավ խառնենք
  • Ամբողջ համեմունքներն ու բաղադրիչները լավ խառնենք իրար և մատուցենք
  • Ահա․ Ամառային տարբերակ Սիսեռով աղցան ը պատրաստ է, հուսով եմ այսպիսի թարմ ամառային սիսեռով աղցանից վաղն էլ դուք ձեր ճաշին կհամտեսեք։

Դե ինչ, բարի ախորժակ:

Սիսեռով աղցան տեսանյութ

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք