Ամենահամեղ աղցանը. Անուշաբույր, ախորժելի նախուտեստ, որը նաև առողջարար է

Ամենահամեղ աղցանը ԱՂՑԱՆՆԵՐ

Ամենահամեղ աղցանը. Անուշաբույր, ախորժելի նախուտեստ, որը նաև առողջարար է
Հաճելի առիթների, կամ ուղղակի սիրելիներին վայելք պատճառելու համար, պատրաստեք ախորժելի, համեղ, անուշաբույր այս նախուտեստը:

Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համակցված են և ներդաշնակ միմյանց հետ: Նման անուշաբույր աղցան պատրաստելը պարզ ու հեշտ է, փորձեք, այն կհմայի բոլորին:

Ամենահամեղ աղցանը

Ամենահամեղ աղցանը. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Եփած ճակնդեղ 3 հատ
  • Եփած ձու 3 հատ
  • Հավի կրծքամիս 1 հատ
  • Պանիր 100 գ
  • Սալորաչիր 100 գ
  • Մայոնեզ 4 ճաշի գդալ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Ամենահամեղ աղցանը

Ամենահամեղ աղցանը. Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար, խաշել բոլոր բաղադրիչները: Հավի կրծքամիսը, ձվերը մանր կտրատել, զարդարելու համար մեկ դեղնուց դրեք մի կողմ: Այնուհետև սալորաչիրը մանր կտրատել:
  2. Պանիրը քերել միջին քերիչով, իսկ ճակնդեղը քերել քերիչի խոշոր կողմով: Քերած ճակնդեղի մեջ ավելացնել մայոնեզ, մանրակրկիտ խառնել և անցնել աղցանի ձևավորմանը:
  3. Առաջին շերտը կլինի քերած ճակնդեղի կես բաժինը, այնուհետև քերած ձվերը լցնել, վրան մայոնեզի ցանց անել, դրանից հետո լցնել հավի կրծքամսի շերտ, կրկին քսել մայոնեզի շերտ: Այժմ լցնել մանրացված սալորաչիրը, համաչափ տարածել, վրան քերած պանիր լցնել և քսել մայոնեզի շերտ:
  4. Մնաց մի քայլ՝ վերջին շերտով տարածել մնացած ճակնդեղը: Զարդարել վերևի մասը քերած դեղնուցով և կանաչիներով:

Ամենահամեղ աղցանը

Ամենահամեղ աղցանը պատրաստ է: Շատ համեղ, ախորժելի ու հագեցնող աղցան է: Անպայման այն պատրատեք և թեթև ու սննդարար ուտեստ մատուցեք ձեր սիրելիներին:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ վինեգրետի պատրաստման եղանակ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք