Ամենահեշտ ձևով Ռուլետ 3 բաղադրիչից․ Երբեք չճաքող Համեղ նրբություն

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր կթխենք Ամենահեշտ ձևով ռուլետ 3 բաղադրիչից, երբեք չճաքող նրբություն ը հաշված րեպեների ընթացքում ձեր սեղանին կհայտնվի։

Ամենահեշտ ձևով Ռուլետ 3 բաղադրիչից․ Երբեք չճաքող Համեղ նրբություն

Ռուլետ Բաղադրիչներ

  • Ձու — 4 հատ
  • Շաքարավազ — 100 գր․
  • Ալյուր — 1 բաժակ
  • Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
  • Ջուր — 50 մլ․

Ռուլետ Քայլ առ քայլ

  • 4 ձուն կոտրենք տարայի մեջ
  • Վրան ավելացնենք կես բաժակ շաքարավազ և տեղադրենք հարիչի տարան իմ օգնական հարիչի մեջ և միացնենք թող հարի հարիչը
  • Լավ փրփրեց, սպիտակեց հանենք տարան ալյուր լցնելու համար
  • Մեկ բաժակ ալյուրի վրա լցնենք 1 թեյի գդալ սոդա և մաղենք
  • Այլևս հարիչով չենք հարելու
  • Բահիկով մեկ երկու շարժումով խառնենք և վերջ
  • Աշխարհի ամենապարզ ռուլետի խմորը պատրաստ է
  • Լցնենք արդեն ջեռոցի տապակի վրա, որի վրա պարտադիր յուղաթերթ փռեք
  • Տարածենք այն և ուղարկենք ջեռոց թխվելու
  • Թխվելու է 180 աստիճանում վերև-ներքև ռեժիմով մոտ 15-20 րոպե
  • Որքան արագ խմորն ենք սարքում, այնքան արագ էլ այն թխվում է
  • Հանեցինք ջեռոցից, շրջենք սրբիչի վրա, հեռացնենք յուղաթերթը
  • Սրբիչը ես չոր եմ վերցրել, կարելի է և թաց սրբիչով անել
  • Իրականում այնքան հաջող խմոր է, որ թաց սրբիչի կարիք էլ չունենք
  • Այժմ ոլորենք այն և մի տաս րոպեով թողնենք հանգստանա
  • Հետո բացենք

Ամենահեշտ ձևով Ռուլետ 3 բաղադրիչից․ Երբեք չճաքող Համեղ նրբություն

  • Քսելու ենք ազնվամորու մուրաբա, կարելի է ցանկացած ջեմ կամ կրեմ քսել, դա արդեն ինչ-որ ունեք ձեռքի տակ
  • Քսելուց հետո գեղեցիկ ոլորենք և սրբիչով այսպես փաթաթած մի կես ժամ դնենք թող սառի, հետո էլ մի կես ժամ սառանարանում ցանկալի է սառեցնել, որպեսզի ուղիղ կտրվի
  • Բայց դե մենք երկար չենք սպասելու, հենց հիմա էլ կկտրենք
  • Մինչ այդ շաքարի փոշի մաղենք վրան
  • Ազնվամորին իր գույնով բազմերանգ ռուլետ է դարձրել մեր համեղությունը, յուրահատուկ տեսք հաղորդելով նրան
  • Բայց նրա փափկությունն, նրբությունը, համն ու պատրաստման արագությունը այն հաստատ ձեր սիրելին է դարձնելու
  • Համոզված եմ։

Դե ինչ, բարի ախորժակ։

Ռուլետ 3 բաղադրիչից Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք