Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք աշխարհի ամենահեշտ և պարզ ռուլետը հաշված րոպեներում։ Վերջանում է 2-5 րոպեում, համը իմաստ չունի գովերգելը, եթե մեկ անգամ փորձեք, ստիպված կլինեք միանգամից երկու հատ թխել։ Իսկապես արտակարգ ռուլետ ենք ստանալու։

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

 

Քաղցր Ռուլետ բաղադրատոմս

  • Ձու — 2 հատ
  • Խտացրած կաթ — 250 գր — 1 բանկա
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Ալյուր — 250 գր․
  • Ջեմ կամ եփովի կրեմ — 200 գր․
  • Միրգ — օրինակ մանդարին -10 հատ

Դասական ռուլետ Պատրաստման եղանակը

  • 2 ձուն կոտրում ենք մի փոքր հարում
  • Վրան ավելացնում ենք խտացրած կաթ
  • Սոդա ենք լցնում մեկ թեյի գդալ
  • 250 գրամ ալյուրը պարբերաբար խառնելով ստանում ենք նման խտության խմոր
  • Թավայի վրա երկկողմանի կալակա ենք փռում այնպես, որ վստահ լինենք, որ անվնաս դուրս կգա խմորը, անպայման ձիթայուղ ենք քսում վրան
  • Խմորն ամբողջությամբ լցնում ենք մեջը, մոտ 20 րոպե պետք է եփվի 160-180 աստիճանում, ծակոտկեն վրադագույն դառնալուն պես կհանեք
  • Այդ ընթացքում մաքրենք մանդարիններ, որոնք շարելու ենք մեջը, կարող ենք այն փոխարինել սեզոնային որևէ այլ փափուկ կեղևահան մրգով
  • Խմորը հանում ենք ջեռոցից, անմիջապես շուռ ենք տալիս սիլիկոնե լավաշի վրա, կարող եք այն փոխարինել թաց սրբիչով, կամ կալկայով

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

 

  • Կարևորը այստեղ արագ գործելն է հնարավորինս, որպեսզի խմորը չճաքի
  • Լցնում ենք 200 գրամ որևէ ջեմ կամ մեր դեպքում եփովի սովորական կրեմ, որի պատրաստման եղանակը երևի թե բոլորս էլ գիտենք, կարող եք այն տեսնել նաև մեր ալիքում էկլերի պատրաստման տեսանյութուն, կրեմի նույն բաղադրատոմսն է, ես հղումը կթողնեմ անպայման
  • Շարում ենք մանդարինները
  • Այժմ սիլիկոնե լավաշով փաթաթում ենք ռուլետը
  • Սննդային թաղանթ ենք փռում, սիլիկոնից փոխանցում ենք ռուլետը սննդային թաղանթի վրա, այն լավ փաթաթում թաղանթով, որպեսզի հնարավորություն չունենա այլևս ճաքելու, չնայած խմորի այս տարբերակում երբեք չի էլ ճաքում

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում

  • Այպես փաթաթած կմնա մոտ 20 րոպե սենյակային ջերմաստիճանում, այնուհետև մեկ ժամ սառնարանում
  • Լավ սառելուց հետո նոր կհանենք սառնարանից, շաքարի փոշի կցանենք վրան, որն ի դեպ ես եմ ամեն անգամ թարմ պատրաստում օգտագործելուց առաջ, դա էլ կարող եք էկլերի տեսանյությունում գտնել
  • Կտրատելուց, հիանալուց հետո կհյուրասիրենք
  • Իսկ դուք խնդրում եմ լայքեր դրեք ինձ, դա ինձ համար լավագույն գնահատականը կլինի, դե իսկ եթե բաժանորդագրված չեք ապա սեղմում եք բաժանորդագրվել կոճակին և կողքի զանգակին։

Ամենահեշտ Ռուլետ դասական տարբերակով 2 րոպեում Տեսանութ

  • Դե ինչ բարի ախորժակ։
Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք