Այսօր հետաքրքիր ուտեստ կմատուցենք՝ Լավաշով համեղ ռուլետ լցոնած ձկով։ Զարմացա՞ք, այո նոր, հետաքրքիր, շատ յուրահատուկ համեղ, կարելի է ասել նույնիսկ տոնական ուտեստ է, որը կհիացնի ձեզ, կզարմացնի հյուրերին և սեղանից ամենաարագը կվերջանա։
Содержание
Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով Բաղադրիչներ
- Ձուկ — 1 հատ — Իշխան
- Լավաշ — 1 հատ
- Սոխ — 4-5 գլուխ
- Գազար — 1-2 հատ
- Լոլիկ — 1 հատ կամ տոմատի մածուկ
- Ձու -1 հատ
- Համեմունքներ՝ չոր աջիկա, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի
- Բալզամիկ քացախ, եթե չունեք ապա սովորական քացախ — 2 ճ․ գդ․
Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով Պատրաստման Եղանակը
- Սկսենք լցոնի պատրաստումից, որի համար մեզ պետք է 4-5 գլուխ սոխ
- Հարկավոր է սոխը կիսալուսնաձև կտրատել
- Լցնել տապակի մեջ, ձիթայուղ ավելացնել և սոխառած անել
- Այդ ընթացքում մենք կքերենք գազարը մեկ կամ երկու հատ, մանր քերիչով անցկացնենք
- Լցնենք տարայի մեջ
- Սոխառածն արդեն ոսկեգույն կեղև է կապել, պատրաստ է, կավելացնենք քերած գազարի վրա
- Այս ուտեստը ես համտեսել եմ հայկական ռեստորաններից մեկում և փորձել եմ վերարտադրել այն, երևի թե ավելի համեղ է ստացվել ինձ մոտ, դուք էլ այս ուտեստը դարձրեք ձեր սեղանի զարդը, չեք փոշմանի
- Մեկ լոլիկը միջին խոշորության կկտրատենք և կավելացնենք մյուս բաղադրիչներին և համեմենք
- Կարմիր չոր աջիկա եմ ես լցնում, համեմունքների ցանկը դուք եք ձեր համար որոշում, ես իմ սիրելիներն եմ լցրել
- Կարմիր քաղցր պղպեղ կավելացնեմ
- Սխտորի փոշի կավելացնեմ, կարելի է և թարմ սխտոր ճզմել
- Սոյայի սոուս կլցնենք 2 ճաշի գդալ
- Քացախ 1 ճաշի գդալ
- Արդեն համեմված է, մի լավ կխառնենք և կդնենք առայժմս կողքի
- Սննդային թաղանթով պատենք տարածքը քանի որ ձուկ ենք մաքրելու
- Մեկ խորհուրդ կենցաղն հեշտացնող, այս սննդային թաղանթները շեֆ-խոհարարների նման սառնարանում պահեք, ավելի ենթարկվող և հեշտ կտրվող կդառնան
- Կարմիր իշխան ձուկ ենք վերցրել այսօր, այն լրիվությամբ բավարարում է կոնկրետ այս ուտեստի պահանջներին, այն խոշոր, մսոտ, փշերը հեշտ է հանվում և իհարկե, համեղ է
- Թեփուկները մաքրենք, գլուխն ու պոչը մեզ պետք չէ, հեռացնենք
- Բացենք ձուկը կտրելով գլխից պոչ հատվածից ողնաշարի, արդյունքում հեշտությամբ ահա այսպես ողնաշարը կկարողանանք հեռացնել
- Ողնաշարի հետ նաև բոլոր խոշոր փշերը դուրս կգան, իսկ մանրները ձեռքով շոշափելով կզգաք, այսինքն մի տաս րոպեի ընթացքում ամբողջ ոսկորներն ու փշերը կհանենք, լավ կլվանանք և կստանանք մաքուր ձկան ֆիլեն, կաշին չենք հանելու, հակառակ դեպքում կքանդվի այն, լավ լավանալուց և թեփուկահանելուց հետո կարելի է ուտել այն
- Ֆիլեն աղ ու պղպեղ անենք առատորեն
- Մեր պատրաստած լցոնը լցնենք ձկան մեջ, փակենք կերակրի թաղանթով հնարավորինս իրար մոտեցնելով ձկան եզրերը, դնենք մի կողմ և փռենք ամբողջական լավաշը երկայնքով
- Ձուկը սկզբնամասում տեղավորենք, հեռացնենք ցելոֆանը բնականաբար և լավաշը ռուլետի նման փաթաթենք ձուկը ամուր սեղմելով ներսում, որպեսզի լցոնը չթափվի կամ քանդվի
- Ջեռոցը արդեն տաքացնենք այս ընթացքում
- Տապակի վրա փայլաթիթեղ ցանկալի է փռենք և վրան տեղադրենք մեր ռուլետը
- Ձուն հարել և քսել ռուլետի վրա, որպեսզի լավ կարմրի
- Փայլաթիթեղը կողքերից վրա բերենք, բայց վերևի մասը կարելի է բաց թողնել
- Ջեռոցի 150 աստիճանում հարկավոր է եփել մոտ 30 րոպե, կեղևն էլ կարմրեց, վերջ, պատրաստ է, ձուկը իրականում շատ շուտ է եփվում, առանձնապես եփելու համար ժամանակ երկար հարկավոր էլ չէ
- Երևի դուք էլ ինձ նման հիացած եք, իսկ եթե կարողանայի այս նուրբ բույրն էլ ձեզ փոխանցել, հաստատ կոգևորվեք և հանգստյան օրերին հենց այս ուտեստը կպատրաստեք
- Այն պետք է համտեսել, նկարագրելն անիմաստ է
- Եթե պատրաստեք լուսանկարեք և տեղադրեք ձեր նկարը մեր բաց խմբում, որի անունն է Մեր անկրկնելի համեղ խոհանոցը, լինքը կգտնեք տեսանյութի տակ։
ԱՆմահական համեղ Լավաշով Ռուլետ Լցոնած Ձկով․ Մատներդ հետները կուտեք (Տեսանյութ)
Դե ինչ, բարի ախորժակ։