Տորթ Միկադո՝ Անմահական Համեղ և Նուրբ Բաղադրատոմսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք համեղ տորթ Միկադո, կներկայացնեմ իմ արագ և հեշտ տարբերակը պատրաստման։

ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ դասական բաղադրատոմսը

Տորթ Միկադո Բաղադրիչներ

Միկադո Խմոր

  • Ձու  — 4 հատ
  • Շաքարավազ — 200 գր․
  • Կարագ Պրեզիդենտ — 200 գր․
  • Թթվասեր — 200 գր․
  • Ալյուր — 500 գր․

Միկադո Կրեմ

  • Կարագ Պրեզիդենտ — 250 գր․
  • Խտացրած կաթ — 2 բանակ
  • Աղ մեկ պտղունց

Թրջոց

  • Ջուր 25 գր + Կոնյակ 25 գր + Դարչին

Տորթ Միկադո Քայլ առ քայլ4

  • Նախ կարագը հանենք սառնարանից, որպեսզի փափկի
  • Ես համեղ թխվածք ստանալու համար օգտագործում եմ Պրեզիդենտ կարագ, միանգամից գնում եմ կլոր կիլոգրամանոց տուփ, որը կեղծելու հավանականությունը նվազագույն է, առավել մատչելի է այսպես, գծանշումը հեշտացում է մեր գործը, 200 գրամ դնենք կողքի փափկելու
  • 4 ձուն լցնում ենք հարիչի մեջ
  • Ավելացնում ենք շաքարավազ, մի փոքր հարել
  • Այնուհետև ավելացնում ենք արդեն փափկած կարագը
  • 200 գրամ թթվասերը կլցնենք, սոդան կավելացնենք ոչ թե թթվասերի մեջ, այլ փոշի բաղադրիչի ալյուրի հետ
  • Հարենք, լրիվ լուծվեցին բաղադրիչները
  • Արդեն ալյուրը կավելացնենք որի վրա կլցնենք 1 լիքը թեյի գդալ սոդա
  • Ես կակաո խմորի մեջ չեմ լցնում, որպեսզի շերտերը սպիտակ ստացվեն, ես այդպես եմ սիրում, բայց դասական բաղադրատոմսում 2 ճաշի գդալ կակաո է նախատեսված

ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ դասական բաղադրատոմսը

  • Մոտ 500 գրամ ալյուրը խմորի մեջ լցնելուց հետո, արդեն կարող ենք այն սեղանին լցնել, լավ ալրոտել և սկսել խմորը հունցել
  • Պետք է ստացվի ձեռքերին չկպչող փափուկ հաճելի խմոր, ընթացքում այս բաղադրությանը հասնելու անհրաժեշտ է չափով ալյուր ենք ավելացնում
  • Բաժանում ենք 8 հավասար գնդերի, ցելոֆանապատում և դնում մի կողմ մոտ կես ժամով
  • Իսկ այդ ընթացքում կրեմը կպատրաստենք
  • Իսկական համեղ կրեմ ստանալու համար ես վերցնում եմ Պրեզիդենտ ֆրանսիական կարագ, այս դեպքում 125 գրամանոց 2 տուփ, որպեսզի կրեմս ստացվի նուրբ և յուրահատուկ համով
  • Այն արդեն լավ փափկել է, հարենք մի փոքր
  • Ավելացնենք եփած խտացրած կաթի 2 տուփ
  • Ուշադրություն, կրեմին ես նաև մեկ պտղունց աղ եմ ավելացնում, աղի համը ընդգծում է կրեմի քաղցրությունը, դուք էլ սովորություն դարձրեք, բոլոր հրուշակագործները օգտագործում են այս հնարքը
  • Հարեցինք կրեմը, վերջ դնում ենք կողքի
  • Այժմ գնդերը հերթով կբացենք, շատ հաճելի, փափուկ խմոր է․ գրդնակը ինքնուրույն գլորվում է
  • Կալկայի չափերով հավասարեցնենք անհրաժեշտության դեպքում և թխենք 140 աստիճանում մոտ 5-7 րոպե
  • Շատ արագ են թխվում և հեշտ առանձնանում
  • Մինչ շերտերը մի փոքր կսառչեն, մենք պատրաստենք թրջոց խմորների համար
  • 25 գրամ ջրին ավելացնենք 25 գրամ կոնյակ և մեկ պտղունց դարչին, խառնենք դնենք կողքի

ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ դասական բաղադրատոմսը

  • Այժմ միկադոն հավաքելու ժամանակն է, խմորի շերտը ցողենք այս թրջոցով դրանք առավել փափուկ և համեղ դարձնելու համար, և կրեմը հնարավորինս հաստ շերտով քսենք յուարաքանչյուրի վրա, նույն հաջորդականությամբ
  • Վերևի շերտի վրա կակոի փոշի ցանենք և շոկոլադե սալիկ քերենք
  • Այժմ միկադոն պետք է 2-3 ժամ, հնարավորության դեպքում ողջ գիշեր պահեք սառը տեղում փափկելու և կրեմը քաշելու համար
  • Կտրատենք, սուրճը պատրաստենք և ըմբոշխնենք

Անմահական Համեղ և Նուրբ ՏՈՐԹ ՄԻԿԱԴՈ տատիկիս բաղադրատոմսը Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք