Աննկարագրելի համեղ թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը՝ հեշտ և արագ
Այսօր պատրաստելու և մատուցելու ենք մեր ազգային խոհանոցի զարդը՝ թփով տոլմա։
Այս շատ համեղ, նուրբ և տոնական տաք ուտեստը յուրաքանչյուր տանտիկին իր յուրահատուկ ձևով է պատրաստում․ իսկ ես էլ այս բաղադրատոմսում առաջարկելու եմ իմ բաղադրիչների ցանկն ու պատրաստման նրբությունները։
Թփով տոլմա․ Բաղադրիչներ
- Խաղողի տերևներ՝ ըստ մսի քանակի․ ցանկալի է թարմ, կարելի է նաև սառցախցիկից հանել մեր նման
- Տավարի փափկամիս — 750 գր․
- Բրինձ — 50 գր․
- Սոխ — 3 գլուխ
- Սխտոր — 2 ատամ
- Խառը կանաչի — 1 փունջ
- Դափնու տերև
- Սև հատիկավոր պղպեղ
- Չորացրած ծիթրոն կամ օերգանո
- Սալորի չիր կամ թարմ սալոր
- Մածուն և սխտոր — որպես սոսուս
- Կարագ — 100 գր․
Պատրաստման եղանակը
- Հարկավոր է վերցնել տավարի փափկամիս, ցանկալի է միսը մի փոքր յուղոտ լինի, որպեսզի համեղ ստացվի տոլման։ Որոշ տանտիկիններ տոլմայի մսի հետ նաև խոզի յուղոտ միս են աղում մի փոքր
- Միսը աղալուց հետո հարկավոր է նաև սոխը աղալ և ավելացնել մսին
- Լվանալ և ավելացնել բրինձը
- Ես մսին նաև ճզմած սխտոր եմ ավելացնում, նույնիս եթե կաղամբով եմ տոլման պատրաստելու, դուք էլ փորձեք ընդգծված համ է ստացվում
- Խառը կանաչին ենք ավելացնում
- Չորացրած ծիթրոնն լրացնում է կանաչիների փունջը, որը պարտադիր է, կարող եք այն փոխարինել օրեգանոյով
- Աղ և սև պղպեղ ենք անում:
- Մի փոքր գոլ ջուր ենք ավելացնում, մի լավ խառնում և դնում կողքի
- Այժմ նախապատրաստենք խախողի տերևները՝ թուփը
- Շատ համեղ է երբ օգտագործում եք թարմ քաղած խաղողի տերևներ, բայց սառեցրած տարբերակն էլ ոչնչով չի զիջում, պատրաստելուց հետո կհամոզվեք
- Ինձ մոտ նույն պես սառցախցիկից հանված տերևներ են, որոնք բացում շարում ենք մաղի վրա, վրան աղ ենք ցանում և տաք ջուր լցնում
- Կողքի ենք դնում մոտ կես ժամով
- Արդեն ժամանակն է տոլման փաթաթելու
- Կաթսայի տակ հարկավոր մի քանի տերև փռել
- Խաղողի տերևի դրսի գեղեցիկ կողմը թողնում ենք ներքևում և ներսի կողմը պետք է օգտագործել
- Եթե փոչիկը երկար այն հարկավոր է կտրել
- Միսը գդալով դնում ենք տերևի վրա, կողքերից թուփը փակում ենք և փորձում ենք բարուրել, մատներով օգնելով միսը տեղավորելուն
- Ահա այսպիսի փոքրիկ և նուրբ տոլմաներ պետք է ստացվեն, կան մարդիկ, որ ավելի բարակ և փոքր սիրում թփով տոլման, բայց այս միջին չափսը կարծում եմ իդեալական է
- Շարում ենք կաթսայի տակ, երբ առաջին շերտը շարված է հարկավոր է կարագը կտրտած շարել շերտի վրա
- Իմ համեղ տոլմայի գաղտնիքը նաև սալորաչիրն է, շերտերի արանքում ես նաև առանց շաքարավազի պատրաստված սալորաչիր եմ օգտագործում, սեզոնին կարելի է և թարմ սալորներ շարել՝ հաճելի թթվություն ապահովելու համար
- Այսպես հաջորդաբար բոլոր շերտերը վերջացնելուց հետո,
- Լցնում ենք վերջում Դափնու տերև և սև հատիկավոր պղպեղ
- Վրայից ես նորից ծածկում եմ տերևներով
- Ափսե ենք շուռ տալիս տոլմայի վրա որպեսզի շատ չբարձրանա, չքանդվի, կոկիկ մնա /եթե իահրկե դուք գիտեք իրական պատճառը ափսե դնելու, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք/
- Փակում ենք կափարիչը և դնում գազօջախին մարմանդ կրակի վրա
- Պետք է եփվի մոտ 25-30 րոպե, հեռացնում ենք ափսեն համտեսում, եթե թուփը լրիվ փափկել է իսկ միսը եփվել, ապա անջատում ենք կրակը
- Թփով տոլման մատուցում են սխտոր-մածունով, պարզապես սխտորը ճզմում ենք մածունի վրա, սովորաբար ես մի փոքր աղ եմ ավելացնում և լավ խառնում եմ, բայց այսօր այսպես կթողնենք
- Մի փոքր լցնենք մատուցվող բրգի վրա և բոլորին հրավիրենք ճաշի,
Միայն Ամանորին չէ, որ կարելի է այս ուտեստը պատրաստել, իրականում լավ առիթ է ընտանիքին հավաքել տոլմա ուտելու և բոլորին պատմելու Համեղ Բաղադրատոմսեր ալիքի մասին, որտեղ շատ համեղ այլ բաղադրատոմսեր էլ կան։
Թփով տոլմա․ Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։
Facebook Comments