Անուշաբույր թխվածքաբլիթներ. Համեղ քաղցրավենիք թեյի հետ

Անուշաբույր թխվածքաբլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Անուշաբույր թխվածքաբլիթներ. Այս բաղադրատոմսն ամենահեշտն ու ամենաարագն է, սրա համար անհրաժեշտ են միայն մի քանի մթերքներ, որոնք միշտ էլ կան խոհանոցում:

Թխեք Համեղ քաղցրավենիք թեյի հետ: Կեֆիրով խմորը միշտ առանձնանում է իր հատկություններով` երկար ժամանակ թարմ և փափուկ է մնում:

Անուշաբույր թխվածքաբլիթներ

Անուշաբույր թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կեֆիր 120 մլ

_Բուսական յուղ 50 մլ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 30 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ալյուր մոտ 270 գր

_Կիտրոնի կեղևի քերուկ՝ համի համար

Անուշաբույր թխվածքաբլիթներ

Անուշաբույր թխվածքաբլիթներ

Անուշաբույր թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Մի պտղունց աղով հարել ձվերը հարիչով:

_Ավելացնել շաքարավազ և հարել մինչև հարթվի:

_Լցնել սենյակային ջերմաստիճանի կեֆիրը և խառնել:

_Քերել կիտրոնի կեղևը զանգվածի մեջ և խառնել:

_Փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը մաղել և քիչ քիչ ավելացնելով՝ խմոր անել:

Հուշում. Ձեզ կարող է պետք լինել քիչ կամ շատ ալյուր, խմորը պետք է լինի փափուկ և առաձգական, ճկուն:

_Սեղանին ալյուր ցանել և խմորը գրտնակել մոտ 4 մմ շերտով:

_Բաժակով կտրել շրջանակներ, մի կողմը թաթախել շաքարավազի մեջ, սեղմել ծայրերը, ապա նորից թաթախել շաքարավազի մեջ և նորից սեղմել ծայրերը: Խխունջի պատյանի նման բան է ստացվում:

_Թխվածքաբլիթները դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և թխել մոտ 20-30 րոպե՝ ըստ ձեր վառարանի, պետք է ոսկեգույն դառնան:

Անուշաբույր թխվածքաբլիթներ

Անուշաբույր թխվածքաբլիթներ

Ներսից փափուկ, իսկ դրսից՝ մի փոքր փխրուն, շատ արագ հալվում են բերանում: Շքեղ համի և բույրի համար կարող եք նաև վրան հալված շոկոլադ լցնել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շաքար Լոխում առանց ձվի թխվածքաբլիթներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք