Բազուկի ճավ․ Անչափ համեղ նորույթ բազուկի ճավից և տերևներից

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք համեղ նորույթ բազուկի ճավերից և կանաչ տերևներից։ Այս շատ համեղ և հետաքրքիր տարբերակը շատ տոնական տեսք ունի, տապակայից տարբերվում է իր յուրահատուկ համով և խրթխրթան կեղևով։

Անչափ համեղ նորույթ բազուկի ճավից և տերևներից

Բազուկի ճավից և տերևներից նախուտեստի բաղադրիչները

  • Բազուկի տերևներ — 3 կապ
  • Ձու — 2 հատ
  • Սխտոր — 1 ատամ
  • Չորահացի փոշի — 100 գր․
  • Համեմունքներ՝ չաման, կարմիր պղպեղ
  • Կարագ — 50 գր․

Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  • Բազուկի տերևները լավ լվանում ենք և կտրատում մոտավորապես այս չափի, որպեսզի հարմար լինի խաշելը
  • Լցնում ենք կաթսայի մեջ կտրատված բազուկի տերևները և վրան եռացրած ջուր ենք լցնում, որպեսզի լրացուցիչ ջերմամշակման չենթարկենք  մեր մթերքը, այսպես շատ արագ կեռան տերևները
  • Կաթսան դնում ենք գազօջախին և ընդամենը մի քանի րոպե եռ գալուց հետո անջատում ենք կրակը և ջրքամում բազուկը
  • Բազուկը հարկավոր է ավելի մանրացնել, որպեսզի կպչուն լինեն ավելի կոլոլակ պատրաստելիս
  • Ամբողջը կտրատելուց հետո դնում ենք կողքի և սկսում ենք պատրաստել համեմունքները
  • Սխտորը ծեծում ենք սխտործեծիչով, աղ ավելացնելով, որպեսզի ջուրը դուրս տա
  • Մեկ ձուն լցնում ենք սխտորի վրա և խառնում

Անչափ համեղ նորույթ բազուկի ճավից և տերևներից

  • Լցնում ենք սիրելի համեմունքները՝ ես լցնում եմ չամանի փոշի, կարմիր կծու պղպեղ մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք բազուկի տերևներին
  • Այժմ փոշիացրած պաքսիմատ ենք ավելացնում, որպեսզի բաղադրիչները կպցնի իրար և յուրահատուկ խրխրթան համ ստեղծի
  • Այժմ սկսում ենք ձեռքով խառնել, որպեսզի կպնեն բոլոր բաղադրիչները իրար
  • Ավելացնում ենք երկրորդ ձուն կրկին խառնում և սկսում ենք ձևավորել այս խճողակից կոլոլակներ
  • Ահա այսպիսի չափսի մոտավորապես և շարում ենք ջեռոցի տապակի վրա փռված յուղաթղթի վրա բոլոր կոլոլակները
  • Բոլորի վրա մի փոքր կարագ ենք դնում, ցանկության դեպքում կարելի է նաև հալվող պանիր ավելացնել

Անչափ համեղ նորույթ բազուկի ճավից և տերևներից

  • Ուղարկում ենք ջեռոց 160 աստիճանում մոտ 15-20 րոպե եփվելու, երբ մի փոքր կարմրին տվող կեղև բռնի ուրեմն ձուն եփվել է կարելի արդեն հանել ջեռոցից
  • Ահա, հրաշալի բույրով, հետաքրքիր տեսքով, խռթխռթան կեղևով, մատուցման նոր տարբերակով մեր բազուկի տերևները

Համեղ նորույթ բազուկի ճավից և տերևներից Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք