Աշնանային աղցան. Համեղ ու գունեղ, առողջ նախուտեստ ձեր սեղանին

Աշնանային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Աշնանային աղցան. Պատրաստման ամբողջ գործընթացը տևում է 15 րոպե:

Այս աղցանը շատ համեղ է ու հագեցած զարմանալի համերով: Ճակնդեղի, գազարի, ընկույզի և այլնի սիրահարների համար իրական հաճույք է:

Աղցանի առավելությունն այն է, որ պատրաստվում է հեշտ և արագ:

Աշնանային աղցան

Աշնանային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար — 4 հատ

_Ճակնդեղ — 2 հատ

_Կոշտ պանիր — 200 գ

_Չամիչ՝ ըստ ճաշակի

_Սալորաչիր — 10 հատ

_Ընկույզ — 1/3 բաժակ

_Սխտոր — 3 պճեղ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Աշնանային աղցան

Աշնանային աղցան

Աշնանային աղցան. Պատրաստման եղանակը

_Առանձին եփել քաղցր գազարն ու քաղցր ճակնդեղը: Բանջարեղենը քերել խոշոր քերիչով:

_Չամիչը և սալորաչիրը լցնել տաք ջրի մեջ, թողնել 10-15 րոպե:

_Խառնել թրջած չամիչը քերած գազարի հետ:

_Միացնել թրջած և կտրատած սալորաչիրը քերած ճակնդեղի հետ: Ավելացնել կտրատած և նախապես բոված ընկույզ:

_Կոշտ պանիրը քերել, խառնել մանրացված սխտորի հետ:

_Վերցրեք ցանկացած գեղեցիկ ձևաման: Սկսենք աղցանը հավաքել, դրա համար պետք է բաղադրիչները շերտերով շարել: Առաջին շերտով լցնել պանիրը, վրան շաղ տալ մայոնեզ:

_Երկրորդ շերտը գազարն է՝ չամիչով, նույնպես ավելացնել մայոնեզ:

_Երրորդ շերտ՝ ճակնդեղ սալորաչրով և ընկույզով, շաղ տալ մայոնեզ:

_Կրկնել շերտերը:

_Վերցնելով մի ափսե, զգուշորեն շրջել նախուտեստը դրա վրա:

_Աղցանը պատրաստ է, զարդարեք ըստ ցանկության:

Աշնանային աղցան

Բարի ախորժակ!

Հուշում. Աղցանի ձևամանի ներսի կողմը կարելի է ծածկել սննդային թաղանթով: Այս դեպքում աղցանը կարելի է հեշտությամբ հանել ամանից:

Տեսանյութ

Նոր աղցան Հալապենյո

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք