Ապխտած հավի մսով աղցան. Ընդամենը 10 րոպեում կպատրաստեք հյութալի վառ ու անսովոր նախուտեստ մեր պարզ բաղադրատոմսով

Ապխտած հավի մսով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ուզում ենք ձեզ ցույց տալ, թե ինչպես կարելի է արագ պատրաստել Ապխտած հավի մսով աղցան:

Խնջույքի սեղանի համար մենք ավելի շատ պատրաստում ենք մսեղեն, հագեցնող ու յուղալի ուտեստներ, բայց պետք չէ մոռանալ այնպիսի կարևոր ուտեստի մասին, ինչպիսին աղցանն է։

Որպես կանոն, բոլոր աղցանները պարունակում են բանջարեղեն կամ մրգեր։ Սրանցում պարունակվող մանրաթելերն անհրաժեշտ են օրգանիզմին, դրանք օգնում են ավելի լավ մարսել սնունդը։

Վիճակագրության համաձայն՝ հիմնական կերակուրից առաջ աղցան ուտող մարդիկ շատ ավելի քիչ են այրոց ունենում։ Աղցաններից հետո յուղոտ սնունդն այնքան էլ չի գրգռում ստամոքսը։

Ուստի արժե այս ուտեստը ներառել ձեր ամենօրյա սննդակարգում։

Ապխտած հավի մսով աղցան

Ապխտած հավի մսով աղցան. Բաղադրությունը

_ապխտած հավի կրծքամիս — 250 գ

_մայոնեզ — 3 ճաշի գդալ

_խաշած ձու — 3 հատ

_պանիր — 100 գ

պահածոյացված արքայախնձոր — 250 գ

Ապխտած հավով աղցան

Ապխտած հավի մսով աղցան. Պատրաստման եղանակը

_Եփած ձուն և ապխտած հավի կրծքամիսը մանր ձողիկներով կտրատել։

_Պանիրը մանրացնել քերիչի խոշոր ատամների վրա։

_Պանիրը կրծքամսի և ձվի հետ խառնել մեկ ընդհանուր տարայի մեջ։

_Պահածոյացված արքայախնձորը հանել հյութից, թողնել մի փոքր ցամաքի, կտրատել մեծ խորանարդիկներով և ավելացնել մնացած բաղադրիչների վրա։

_Վերջում աղցանին ավելացրեք մայոնեզ և զգուշորեն, բայց մանրակրկիտ խառնեք։

Ապխտած հավի մսով աղցան

Քանի որ ապխտած հավը սովորաբար աղի է լինում, ապա նախուտեստին աղ մի ավելացրեք։ Աղցանն ավելի առողջարար դարձնելու համար կարող եք մայոնեզը փոխարինել թթվասերով կամ հունական մածունով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք