Ապխտած մսով աղցան. 3 բաղադրիչով թեթև ուտեստ

Ապխտած մսով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Սնկով, ապխտած մսով աղցանը պատրաստվում է արագ և պարզ, իսկ արդյունքը պարզապես զարմանալի է։

Իսկ եթե ավելացնեք ապխտած հավի միս, ապա ուտեստը կդառնա իսկական հաճույք գուրմանների համար։

Ապխտած մսով աղցան

Ապխտած մսով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մարինացված շամպինիոններ 1 բանկա

_Սոխ 1-2 հատ

_Ապխտած հավի կրծքամիս 1 հատ

Մարինադի համար

_Ջուր 100 մլ

_Սեղանի քացախ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

Ապխտած մսով աղցան

Ապխտած մսով աղցան. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով և մարինացնել ջրի, քացախի և շաքարավազի խառնուրդի մեջ։

_Թողնել մարինացվի 30 րոպե՝ երբեմն խառնել։

_Սունկը և հավը կտրատել կտորներով։

_Սոխը քամել և մի փոքր սեղմել։

_Սունկը, միսն ու սոխը խառնել, համեմել մայոնեզով և պղպեղով։

Ճաշատեսակը, չնայած իր պարզությանը և մթերքների նվազագույն բաղադրությանը, հիանալի է տոնական սեղանի համար, այն կարելի է դնել առանձին ամանների մեջ և մատուցել բաժիններով:

Ապխտած մսով աղցան

Եթե ​​չկան պատրաստի թթու շամպինիոններ, ապա պատրաստեք ինքներդ։

Ընտրեք փոքր սունկեր, որպեսզի դրանք պինդ ու խրթխրթան լինեն: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել մի քիչ ջուր, բուսայուղ, լցնել 0,5-ական թեյի գդալ աղ, շաքարավազ և պղպեղ, լցնել 2 ճածի գդալ քացախ և եփել 10 րոպե, եռալուց հետո։

Թողնել սառչի և կտրատել աղցանի մեջ, եթե շատ փոքր են սունկերը, կարող եք չկտրատել, այդպես դրանց համն ավելի պայծառ կլինի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տոնական շքեղ աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք