Ապուր Լագման. Շատ հարուստ համ և անզուգական բույր

Ապուր Լագման ԱՊՈՒՐՆԵՐ

Ապուր Լագման. Շատ հարուստ համ և անզուգական բույր

Լագմանը միջինասիական ուտեստ է, որը պատրաստվում է տնական արիշտայով, մսով և բանջարեղենով: Ինչ տեսակի միս կամ բանջարեղեն ընտրել՝ որոշում եք ինքներդ, վերցրեք  մթերքները ձեր ճաշակով:

Այն բաղադրատոմսը, որը մենք ուզում ենք ձեզ առաջարկել, որոշ չափով տարբերվում է դասականներից, բայց համը ոչ պակաս հարուստ և անուշաբույր է:

Ապուր Լագման

Ապուր Լագման. Անհրաժեշտ բաղադրիչները

Դուք կարող եք օգտագործել պատրաստի արիշտա

_Տնական արիշտա

_Միս (ցանկացած տեսակի, ձեր հայեցողությամբ) 0.5 կգ

_Կարտոֆիլ 4 հատ

_Բուլղարական պղպեղ — 3 հատ

_Գազար 1 հատ

_Սև փոքր բողկ 1 հատ

_Սոխ 1 հատ

_Կարագ կամ բուսական յուղ 80 գր

_Սխտոր 3 պճեղ

_Տոմատի խյուս 2 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Ապուր Լագման

Ապուր Լագման. Պատրաստման եղանակը

_Միսը լավ լվանալ, առանձնացնել ոսկորից և եփել արգանակը:

_Եփած միսը տապակել յուղի մեջ՝ մինչև ոսկե դարչնագույն:

_Պղպեղը լավ լվանալ, մաքրել սերմերը, մաքրել գազարը, բողկը և սոխը: Կտրել ամեն ինչ փոքր շերտերով, բողկը քերել:

_Մաքրել կարտոֆիլը և կտրել փոքր կտորներով, սխտորը ճզմել:

_Բոլորը միասին խառնել, լցնել արգանակի մեջ, ավելացնել տոմատի խյուսը և եփել մինչև փափկելը:

_Ավելացնել աղ և պղպեղ` ըստ ճաշակի: Վերջում ավելացնել միսը:

_Բանջարեղենային սոուսը խտության առումով, մի քիչ նման է սոուսով գուլյաշին:

_Առանձին եփել տնական արիշտան: Այն դնել ափսեի մեջ և վրան լցնել բանջարեղենը և միսը:

_Լագմանը հիանալի է, շատ հարուստ համով և անգերազանցելի բույր ունի:

Ապուր Լագման

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավելուկով ապուր հայկական խոհանոցից

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք