Արագ աղցան. Անհամեմատ համեղ և պարզ ուտեստ

Արագ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Արագ աղցան. Անհամեմատ համեղ և պարզ ուտեստ

Աղցան պատրաստելը շատ հեշտ է: Անհավանական համեղ, հարմար է ինչպես տոնական սեղանի, այնպես էլ ամեն օրվա համար: Այս բաղադրատոմսն ինձանից միշտ խնդրում են իմ հյուրերը:

Արագ աղցան

Արագ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս  250 գր.
  • Միջին չափի թարմ վարունգ 1 հատ
  • Բուլղարական պղպեղ  1 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • Մաղադանոս, սամիթ՝ ըստ ճաշակի
  • Կոշտ պանիր  200 գր
  • Մայոնեզ 100 գր (կարելի է փոխարինել մածունով)
  • Աղ` ըստ ճաշակի

Արկածախնդիր աղցանՀավի կրծքամիս

Արագ աղցան. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը եփել ջեռոցում, կարելի է նաև պարզապես եփել, բայց թխածով շատ ավելի համեղ է ստացվում:
  2. Կտրել խոշոր խորանարդներով: Նույն չափի խորանարդներով կտրել վարունգը, պանիրը և պղպեղը:
  3. Կանաչին մանր կտրատել, համեմել աղով և մայոնեզով: Ավելի լավ է օգտագործել տնական մայոնեզ կամ  նույնիսկ այն փոխարինել մածունով:
  4. Այս աղցանը շատ լավ է ստացվում, եթե պարզապես համեմեք այն ձիթապտղի յուղով:
  5. Մատուցելիս վրան շաղ տալ սև քնջութի սերմեր և զարդարել գազարով:

Արագ աղցան

Շատ համեղ կստացվի՝ առանց ավելորդ խնդիրների, եթե հավի կրծքամիսը կտրատեք ու 20-30 րոպե մարինացնեք համեմունքների մեջ: Դրանից հետո պարզապես թույլ տապակել թավայի մեջ, մինչև ոսկեգույն դառնա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք