Արագ պիցցա նախաճաշի համար

արագ պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Արագ պիցցա նախաճաշի համար. Սա մի ուտեստ է, որ մեր ընտանիքում սիրում են ուտել թե նախաճաշին, թե ընթրիքի ժամանակ:

Այս արագ պատրաստվող ուտեստը ես անվանում եմ պիցցա, չնայած ոչ միշտ եմ խմորի հունցման համար ժամանակ ունենում, այդ դեպքերում խմորը փոխարինում եմ լավաշով: Համը գրեթե չի տարբերվում, բայց այդպես ավելի արագ է պատրաստվում:

Ի վերջո, այս ամենը հաշվի առնելով կարելի է ասել, որ տապակի մեջ պատրաստվող արագ պիցցան կարող է ավելի լավ լինել, քան սովորական պիցցան:

Իմ երեխաների համար լավագույն նախաճաշն արագ պիցցան է` երշիկով և պանրով: Այնքան մածուցիկ ու հյութեղ ուտեստ է, այն, կարծես ստեղծված է հենց քմահաճ ուտողների համար: Մինչ նրանք արթնանում և հագնվում են կենում, ես վազում եմ հացի բոքոն կտրելու: Իսկապե՞ս մտածում էիք, որ մենք այն խմորից ենք պատրաստելու:

արագ պիցցա

Արագ պիցցա նախաճաշի համար. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Եփած երշիկ 80 գ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Ձու 4 հատ
  • Կաթ 50 մլ
  • Լոլիկ 1 հատ
  • Կետչուպ 1 ճաշի գդալ
  • Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
  • Աղ` ըստ համտեսի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի
  • Կանաչ սոխ` ըստ ցանկության

արագ պիցցա

Արագ պիցցա նախաճաշի համար. Պատրաստման եղանակը

  1. Ձվերը հարել խորը ամանի մեջ, համեմել աղով և պղպեղով: Լցնել կաթը և լավ հարել ամեն ինչ: Կտրել հացը շերտերով, այնպես, որ դրանք տեղավորվեն տապակի մեջ:
  2. Երշիկն ու լոլիկը կտրել բարակ կտորներով: Տաքացնել յուղը տապակի մեջ: Դրանից հետո բոքոնի կտորները թաթախել ձվի խառնուրդի մեջ, տեղադրել տապակի մեջ: Վերևից լցնել մնացած ձվի զանգվածը: Ծածկել տարան կափարիչով:
  3. Պատրաստել այս հացաձվային հիմքը մարմանդ կրակի վրա, մինչև ներքևից ոսկե դարչնագույն դառնա: Դրանից հետո շրջել այն, վրան քսել կետչուպը:
  4. Հիմքի վրա շարել լոլիկն ու երշիկեղենը, ցանել քերած պանիրը ​​և համեմունքները, կարող եք ավելացնել մանրացված կանաչիներ: Թավան կրկին ծածկել: Եփեք մինչև պանիրը հալվի:

արագ պիցցա

Ընդհանուր առմամբ, արագ պիցցայի պատրաստումը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե: Այս ընթացքում իմ երեխաները հասցնում են անկողինը հավաքել և հետո համեղ նախաճաշել:
Այս ուտեստի բաղադրիչները գրեթե միշտ կան յուրաքանչյուրիս սառնարանում: Եվ եթե ուզում եք զարմացնել ընտանիքի անդամների, կարող եք ավելացնել որևէ այլ բաղադրիչ, օրինակ` ձիթապտուղ:

Ստացվում է զարմանալի համեղ ու հագեցնող ուտելիք:

Արագ պիցցան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Պիցցա Առանց Խմոր Թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա

Արագ Նախաճաշ 2 Րոպեում․ Համեղ Նորույթ Գուրմանների համար

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք