Բանանով կրեմ. Յոգուրտով հաճելի աղանդեր, որը կարող է տորթի լիարժեք բաղադրիչ լինել

Բանանով կրեմ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բոլորն են սիրում քաղցրավենիք, բայց ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ քաղցր բան ուտել՝ կալորիաների մեծ քանակի պատճառով։

Բայց դա չի վերաբերում բանանով և յոգուրտով կրեմ աղանդերին, քանի որ այն չի պարունակում ոչ մի գրամ շաքար և նույնիսկ մեղր: Համեղ, առողջարար, անուշաբույր աղանդերը կցանկանաք նորից ու նորից պատրաստել, քանի որ դրա համար պետք է ընդամենը 10 րոպե։

Բանանով կրեմ

Բանանով կրեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բանան — 2 հատ

_Յոգուրտ — 300 գ

_Կիտրոն — 0,5 հատ

_Դարչին — 1 պտղունց

Բանանով կրեմ

Բանանով կրեմ. Պատրաստման եղանակը

_Կիտրոնի կեսից քերել կեղևը։ Այս աղանդերի համար ձեզ հարկավոր են շատ հասած բանաններ, քանի որ դրանք ամենաքաղցրն են և անուշաբույրը: Դրանք մաքրել և կտրատել շերտերով:

_Բանանի կտորները լցնել ամանի մեջ և վրան լցնել կիտրոնի հյութ (մոտ 1 թ/գդ): Դա պետք է արվի, որպեսզի բանանը չմգանա, իսկ պատրաստի աղանդերը հաճելի սերուցքային երանգ ունենա։

_Բանանը տրորել պատառաքաղով։ Եթե ​​բանանը բլենդերով խյուսեք, ապա պատրաստի կրեմը միատարր կլինի, բայց ավելի համեղ է ստացվում, եթե աղանդերի մեջ կան բանանի փոքր կտորներ։

_Ավելացնել թանձր, առանց համի յոգուրտ կամ մածուն (ես օգտագործում եմ տնական մածուն) և կիտրոնի համը։

_Լավ խառնել ամանի պարունակությունը և լցնել բաժակների կամ ամանների մեջ։

_Բանանով կրեմի վրա կարելի է ցանել դարչին, կակաո կամ քերած շոկոլադ, զարդարել կիտրոնի քերուկով և անանուխով:

Եթե ​​դեսերտը սառեցրեք սառնարանում մոտ 30 րոպե, ապա այն մի փոքր կպնդանա, կդառնա ավելի թանձր և ավելի համեղ։

Նման կրեմը կարելի է ուտել հենց այնպես, կամ կարելի է մեջը թաթախել թխվածքաբլիթներ, բլիթներ կամ նրբաբլիթներ։

Բանանով կրեմ

Կարող եք թխվածքաբլիթների կամ ցանկացած բիսկվիթի վրա քսել բանանի կրեմ և շատ համեղ տորթ կստանաք։

Կարելի է նաև սառեցնել այս կրեմը՝ կստացվի համեղ և առողջարար պաղպաղակ, որը երեխաները հաճույքով կուտեն։

Ցանկության դեպքում այս աղանդերի մեջ կարող եք ավելացնել այլ մրգեր, օրինակ՝ մանգոյի պյուրե, դեղձ կամ ծիրան։ Այս աղանդերից յուրաքանչյուրը յուրովի կլինի յուրահատուկ, համեղ և առողջարար:

Բանանով կրեմը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք