Բանջարեղենով ապուր առանց մսի. Թեթև և դյուրամարս, ախորժելի ճաշ 

Բանջարեղենով ապուր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այն օրերին, երբ պետք է կազմակերպեմ բեռնաթափման օր, սովորաբար պատրաստում եմ Բանջարեղենով ապուր առանց մսի: Եթե դուք բուսակեր եք, ապա բաղադրիչներից բացառեք նաև ձուն: Ապուրը ստացվում է հարուստ և հագեցնող։

Ապուրի հիմնական բաղադրիչներն են կարտոֆիլն ու վերմիշելը։ Իսկ մնացած բանջարեղենը հաջողությամբ լրացնում է այս երկու մթերքի համը։ Բացի այդ, թարմ կանաչիները ճաշատեսակին տալիս են հատուկ համ: Ապուրը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Վերմիշելով ապուրը ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ պատրաստելու համար խորհուրդ եմ տալիս օգտագործել տարբեր գույների բուլղարական պղպեղ։ Ճաշն անմիջապես վառվռուն կդառնա գունագեղ պղպեղների շնորհիվ։

Բանջարեղենով ապուր

Բանջարեղենով ապուր առանց մսի. Բաղադրիչներ

_Գազար 2 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սոխ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 2 հատ

_Կարտոֆիլ 4 հատ

_Ջուր 2 լ

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Բարակ վերմիշել 50 գ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Անանուխ՝ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Թթվասեր 100 գ

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Բանջարեղենով ապուր Բանջարեղենով ապուր
Բանջարեղենով ապուր առանց մսի. Պատրաստման եղանակը

_Մաքրած գազարը քերել խոշոր քերիչով։ Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացնել արևածաղկի ձեթը և տապակել գազարը՝ վրան աղ ավելացնելով։

_Կտրել սոխը խորանարդներով և ավելացնել գազարին: Տապակել ևս 3 րոպե։

_Բուլղարական պղպեղը մաքրել, կտրատել խորանարդներով, ավելացնել տապակվող  բանջարեղենին և խառնել:

_Եփել 5 րոպե փակ կափարիչի տակ։

_Կտրել կարտոֆիլը միջին չափի խորանարդներով և լցնել բանջարեղենի վրա:

_Խառնել, ավելացնել 1,5 լիտր ջուր և սև պղպեղ։ Եփել կափարիչով ծածկված՝ 10 րոպե, մարմանդ կրակի վրա։

_Լցնել ևս 500 մլ ջուր, ավելացնել մակարոնեղենը և 15 րոպե եփել բաղադրիչները մարմանդ կրակի վրա։

_Կանաչիները կտրատել, ավելացնել ապուրին և խառնել։

_Ձվերը հարել թթվասերի և մի երկու շերեփ ապուրի ջրի հետ։

_Ստացված զանգվածը ավելացնել ապուրին և խառնել։

Բանջարեղենով ապուր

Բանջարեղենային ապուրը ստացվում է շատ նուրբ, սերուցքային:
Այն բաղադրատոմսի լավ կողմն այն է, որ երկար սպասել պետք չէ: Մի բաղադրիչը պատրաստելիս՝ հաջորդն ես կտրատում։ Ինչու՞ մեկուկես ժամ կանգնել վառարանի մոտ: Համոզված եմ, որ հաճախ կպատրաստեք այս ապուրը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

5 տարբեր ապուրներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք