Բասմա. Հյութալի, անուշաբույր մսային ուտեստ

Բասմա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անուշաբույր մսային ուտեստ բասման միավորում է ամառային բանջարեղենի և կանաչիների համերի ու բույրերի ամբողջ բազմազանությունը:

Իհարկե, իդեալական տարբերակում սա եփվում է կրակի վրա` ծանր ղազանի մեջ, բայց նույնիսկ տանը դուք կստանաք աննկարագրելի համեղ, փափուկ միս, որը թաթախված է հյութեղ բանջարեղենի և մեծ քանակությամբ աներևակայելի համեղ արգանակի մեջ:

Բասմա

Բասմա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի միս 1,5 կգ (կողիկներ և պարանոցի միս)

_Խոզաճարպ 70 գ

_Սոխ 700 գ

_Կարտոֆիլ 600 գ

_Գազար 200-250 գ

_Լոլիկ 200 գ (3 փոքր)

_Կաղամբ 300 գ

_Սմբուկ 200-250 գ

_Սխտոր 2-3 գլուխ

_Կծու պղպեղ 1 հատ

_Կանաչիներ մի փունջ (համեմ և ռեհան)

_Բուլղարական պղպեղ 1-2 հատ

_Աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի

Բասմա

Բասմա. Պատրաստման եղանակը

_Կտրել սոխը, բուլղարական պղպեղը, լոլիկը կես օղակներով, իսկ գազարը, սմբուկը՝ օղակներով:

_Մանրացնել կաղամբը, աղ անել և ձեռքերով տրորել այն, որպեսզի ավելի շատ հյութ տա:

_Հաստ պատերով կաթսայի տակի մասում շարել բարակ կտրտած խոզաճարպ: Եթե ​​չեք ուզում խոզի ճարպ օգտագործել, կարող եք առատորեն լցնել բուսական յուղ:

_Միսը կտրել կամայական կտորներով, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: Դասավորել ճարպի շերտի վրա:

_Հետո շարել սոխ, լոլիկ, գազար, կարտոֆիլ: Աղ եւ համեմունք անել յուրաքանչյուր շերտի:

_Ուշադրություն դարձրեք, որ կարտոֆիլը անմիջական շփման մեջ չմտնի լոլիկի հետ, քանի որ այդ դեպքում լոլիկի թթվայնությունը թույլ չի տա, որ կարտոֆիլը լավ եփվի:

_Սխտորի գլուխները լավ լվանալ, դնել բանջարեղենի մեջ: Եթե ​​ցանկանում եք, կարող եք օգտագործել նաև կծու պղպեղ: Մի կտրատեք այն, դրեք ամբողջությամբ, հակառակ դեպքում ուտեստը շատ կծու կլինի:

_Հաջորդ շերտով շարել բուլղարական պղպեղը, կանաչին, կաղամբը:

_Վերևից ամեն ինչ ծածկել կաղամբի ամբողջական տերևներով (2-4 հատ), դրանք չեն թողնի, որ գոլորշին դուրս գա: Շրջած ամանի օգնությամբ սեղմել լցված մթերքը, վրան ծանրոց դնել:

_Կրակն արեք միջինից բարձր և սպասեք, մինչև սկսի եռալ: Կրակն իջեցնել և մարմանդ կրակի վրա եփել 1,5-2,5 ժամ:

Որքան երկար եփեք, այնքան ավելի համեղ կստացվի:

Բասմա

Բասման պատրաստ է:

Բարի ախորժակ:

Աջապ Սանդալ / Մսով և Բանջարեղենով ուտեստ — Շատ համեղ ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք