Բեզեով տորթ. Նրբահամ և բերանում հալչող քաղցրավենիք

Բեզեով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բիսկվիթով և բեզեով տորթի համարյա դասական բաղադրատոմս, միայն թե ստացվում է շատ մեծ, ծանր և նույնիսկ ավելի համեղ, քան սովորականը։

Բեզեով տորթ

Բեզեով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 270 գր

_Սսպիտակուցներ 4 հատ

_Շաքարավազ 130 գր

_Օսլա 3 ճաշի գդալ

_Դեղնուցներ 4 հատ

_Օսլա 3 ճաշի գդալ

_Կաթ 400 մլ

_Կարագ 100 գր

_Թանձր սերուցք 150 մլ

Բիսկվիթ պատրաստելու համար

Բաղադրիչները տրվում են 1 շերտի համար, տորթի համար անհրաժեշտ կլինի 2 շերտ։

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 100 գր

_Կաթ 100 մլ

_Բուսական յուղ 50 մլ

_Ալյուր 200 գր

_Աղ մի պտղունց

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Փխրեցուցիչ 10 գր

Բեզեով տորթ

Բեզեով տորթ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի հետ մինչև հարթվի և լցնել կաթը, բուսայուղը, մի փոքր հարել։

_Լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչի, աղի, վանիլինի հետ և խառնել, մինչև հարթ լինի։

_Խմորը լցնել յուղաթղթով պատված թխման թերթիկի վրա և թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 15 — 20 րոպե, պատրաստությունը ստուգել փայտիկով։

_Նույն կերպ պատրաստել երկրորդ շերտը։

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։

_Սպիտակուցները խառնել մի պտղունց աղի հետ և սկսել հարել։

_Ընթացքում ավելացնել շաքարավազը և հարել, մինչև թանձր փրփուր դառնա։

_Հարած սպիտակուցը քսել յուղաթղով պատված ջեռոցի տապակի վրա։ Թխել 100 աստիճան ջերմաստիճանում 1-ից 2 ժամ (ըստ ձեր ջեռոցի):

_Հեռացնել թուղթը և բեզեի շերտերին հալած շոկոլադ քսել, որպեսզի այն մնա փխրուն և չփշրվի։

_Կրեմի համար ձուն, շաքարավազը, օսլան ու կաթը խառնել, դնել կրակին և եփել մինչև թանձրանա, թողնել սառչի:

_Փափկած սերուցքային կարագը հարել մինչև փարթամանալը և մաս-մաս հարել կրեմի հետ մինչև հարթվի:

_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով, բեզեն պետք շերտերի արանքում լինի։

_Եզրերը պատել կրեմով, զարդարել ըստ ճաշակի։ Մի քանի ժամով դնել սառնարանը։

Բեզեով տորթ

Տորթը հսկայական է, մեծ երեկույթի համար, այնպես որ զարդարեք այն ձեր ցանկությամբ, որպեսզի հյուրերը զարմանան ոչ միայն համից, այլև գեղեցկությամբ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շքեղ տորթ Էսթերխազի

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք