Առաջարկում ենք բողկով աղցան պատրաստելու նոր բաղադրատոմս, որը կօգնի ձեզ այս բանջարեղենը ներմուծել ձեր սննդակարգում:
Զարմանալիորեն քչերը գիտեն, թե ինչպես օգտագործել բողկը տարբեր ուտեստների պատրաստման ժամանակ։
Այնուամենայնիվ, այն օրգանիզմի համար օգտակար բանջարեղեն է։ Բողկը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը թույլ է տալիս արդյունավետորեն հեռացնել խոլեստերինը արյան անոթներից։ Բողկը հարուստ է նաև վիտամիններով և հանքանյութերով, հատկապես արժեքավոր է ձմռանը և աշնանը։
Բողկով աղցան. Բաղադրությունը
_բողկ — 700 գ
_աղ — ½ թեյի գդալ
_ծովախեցգետնի ձողիկներ — 180 գ
_մայոնեզ — 2 ճաշի գդալ
_կանաչ սոխ — մի փունջ
_խաշած ձու — 4 հատ
_սամիթ — մի փունջ
Բողկով աղցան. Պատրաստման եղանակը
_Բողկը պետք է լավ լվանալ և կտրել ավելորդ մասերը։
_Խոշոր բողկերը պետք է բաժանել երկու մասի և կտրել կես օղակներով, իսկ փոքրերը՝ օղակներով։
_Խեցգետնի ձողիկները նույնպես օղակներով կտրատել։
_Պինդ խաշած և մաքրած ձվերը դանակով մանրացնել։ Կանաչ սոխն ու սամիթը մանր կտրատել։
_Աղցանամանի մեջ միացնել բողկը, խեցգետնի ձողիկները, ձուն, կանաչ սոխն ու սամիթը։
_Աղ անել աղցանին, համեմել մայոնեզով և մանրակրկիտ խառնել։
Այս բաղադրատոմսի համար խորհուրդ ենք տալիս մայոնեզը փոխարինել թթվասերով, աղ անել և ավելացնել սև պղպեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ Բրոկոլիով աղցան