Բորշչի լցոնում ձմեռվա համար. 15 րոպեում կպատրաստեք անչափ համեղ, հյութեղ ապուր

Բորշչի լցոնում Պահածոներ

Բորշչի լցոնում ձմեռվա համար. 15 րոպեում կպատրաստեք անչափ համեղ, հյութեղ ապուր:

Ձմռանը յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար բորշչ պատրատելը մի փոքր դժվարանում է, իսկ այս լցունման շնորհիվ դուք արդեն ունեք կիսաֆաբրիկատ, որը ցանկացած իրավիճակում ձեզ կօգնի:

Այս կերպ պատրաստված բանջարեղենով բորշչը կդառնա շատ ավելի համեղ և բուրավետ,: Անպայման պատրաստեք այս պահածոն: Երբ այն արդեն պատրաստ լինի, անհրաժեշտ է լինելու միայն եփել արգանակը, ավելացրեք կարտոֆիլը, խառնեք բանկայի պարունակությունը, և անուշաբույր բորշը պատրաստ է`շատ համեղ ու ախորժելի:

Բորշչի լցոնում

Բորշչի լցոնում

Բորշչի լցոնում ձմեռվա համար. Անհրաժեշտ բաղադրիչները

  • կաղամբ — 3 կգ
  • քաղցր պղպեղ — 3 կգ
  • տոմատի հյութ — 3 լիտր
  • մաղադանոսի կամ սամիթի փունջ
  • հատիկով պղպեղ — 6 հատ
  • դափնու տերև — 4 -5 հատ

 

Բորշչի լցոնում

Բորշչի լցոնում ձմեռվա համար. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվանալ կաղամբը, հեռացրեք վնասված տերևները: Կտրատել ոչ շատ բարակ, կամ այնպես, ինչպես սովոր եք կտրել բորշչ եփելիս:
  2. Լվանալ քաղցր պղպեղը, կոթը և սերմերը հեռացնել, կտրել շերտերով:
  3. Լվանալ կանաչիները, ցամաքեցնել և մանր կտրատեք:
  4. Տոմատի հյութը (կարող եք օգտագործել մսաղացով աղացված լոլիկ) հասցնել եռման, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերևներ:
  5. Թող մի րոպե եփվի, ապա լցնել կաղամբը, պղպեղը և կանաչիները, կրկին հասցնել եռման, 5-7 րոպե եփել միջին ջերմության վրա:
  6. Բորշչի լցոնը տաք վիճակում բաժանել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել կափարիչներով:

Բորշչի լցոնում

Խորհուրդ է տրվում պահել Բորշչի լցոնումը զով, մութ տեղում, որ ավելի երկար ժամանակ պահպանվի:

Բորշչի լցոնում ձմեռվա համար պատրաստ է:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք