Բորշչի սոուս կամ ճակնդեղի աղցան

բորշչի սոուս Պահածոներ

Բորշչի սոուս կամ ճակնդեղի աղցան
Այս բորշչային լցոնը ամենահամեղն է, որը կարող եք պատկերացնել: Որովհետև սա իսկական ճակնդեղի աղցան է, կծու և շատ բուրավետ՝ բուլղարական պղպեղի և սխտորի շնորհիվ:

Այս աղցանն արդեն այդ տեսքով կարող եք օգտագործել ուղղակի հացով, կամ խաշած կարտոֆիլի հետ: Դե իսկ եթե այն ավելացնեք բորշչի մեջ, ապա դրանից կշտանալ չի լինի:

բորշչի սոուս

Բորշչի սոուս կամ ճակնդեղի աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ճակնդեղ — 2 կգ
  • լոլիկ — 700 գրամ
  • աղ — 1 ճաշի գդալ
  • շաքար — 0,5 բաժակ
  • բուլղարական պղպեղ — 250 գրամ
  • սոխ — 250 գրամ
  • մի բաժակ արևածաղկի ձեթ
  • քացախ — 5 ճաշի գդալ
  • սխտոր — 2 գլուխ

բորշչի սոուս

Բորշչի սոուս կամ ճակնդեղի աղցան. Պատրաստման եղանակը

  1. Ճակնդեղը կարելի է քերել կամ կտրատել բարակ շերտերով:
  2. Բուլղարական պղպեղը նույնպես մարացնել բարակ շերտերով:
  3. Կտրել սոխը և լոլիկը խորանարդիկներով:
  4. Խառնել ճակնդեղին լոլիկը, պղպեղը և սոխը: Ավելացնել շաքար, աղ և արևածաղկի ձեթ:
  5. Բոլոր բանջարեղենները թույլ կրակի վրա 1 ժամ եփել:
  6. Սոուսը պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել շատ մանր կտրատած, կամ ճզմած սխտորը:
  7. Վերջում ավելացնել քացախը, լավ խառնել ամբողջը:
  8. Լցնել տաք սոուսը ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես փակել: Փաթաթել պետք չէ, թող այդպես սառչի:

բորշչի սոուս

Բորշչի սոուսը կամ ճակնդեղի աղցանը պատրաստ է: Դուք կարող եք այն պահել սենյակային ջերմաստիճանում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

ճակնդեղով համեղ ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք