Բորչի պատրաստուկ. Ձմռանը կափսոսեք, եթե քիչ պատրաստեք

Բորչի պատրաստուկ Պահածոներ

Բորչի պատրաստուկ. Առաջին իսկ փորձից կհամոզվեք, որ դրա օգնությամբ հեշտությամբ կպատրաստեք համեղ ու հաճել ուտեստներ:

Այս պատրաստուկը ձեզ կօգնի ոչ միայն ձմռանը, այլ ամբողջ տարին։ Ուստի վերցրեք այս բաղադրատոմսը և շատ պատրաստեք այս կիսաֆաբրիկատը, որով ձեր սիրելի ուտեստները կպատրաստվեն ավելի հեշտ ու արագ։

Բորչի պատրաստուկ

Բորչի պատրաստուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ խաշած ճակնդեղ 1 կգ

_ քաղցր պղպեղ 1 կգ

_ սոխ 1 կգ

_ գազար 1 կգ

_ բուսական յուղ 300 մլ

_ աղ 2 ճաշի գդալ

_ շաքարավազ 100 գ

_ տոմատի մածուկ 250 գ

_ քացախ 9% 4 ճաշի գդալ

Շոգեխաշած ճակնդեղ

Բորչի պատրաստուկ. Պատրաստման եղանակը

_ Ճակնդեղը խաշել ու քերել խոշոր քերիչով։

_ Գազարները նույնպես քերել խոշոր քերիչով։

_ Սոխը կտրատել խորանարդիկներով և տապակել տաք բուսայուղի մեջ, մինչև կիսաթափանցիկ լինի։

_ Ավելացնել գազարը և եփել ամբողջը միասին 10 րոպե։

_ Քաղցր պղպեղը կտրել փոքր կտորներով:

_ Տոմատի մածուկը լցնել գազարով սոխի մեջ և եփել 10 րոպե։

_ Տոմատի մածուկը կարելի է փոխարինել 1 կգ լոլիկի խյուսով։

_ Ավելացնել քաղցր պղպեղ, աղ, շաքար և եփել 5 րոպե։

_ Լցնել ճակնդեղը և քացախը, խառնել և եփել 20 րոպե ցածր ջերմության վրա, կափարիչի տակ:

_ Պատրաստված զանգվածը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել ստերիլիզացված կափարիչներով, թողեք սենյակում, մինչև սառչի:

Բորչի պատրաստուկ

Պահածոն կարող է պահվել մի քանի տարի, ինչպես նկուղում, այնպես էլ մառանում:

Այս բազմակողմանի սոուսով ձեր բորշչը կեփվի կես ժամանակում:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք