Բուլկիներ չամիչով և նարնջի ջնարակով. Նուրբ խմորով, փափուկ և հյութալի աղանդեր թեյի համար

Բուլկիներ չամիչով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բուլկիներ չամիչով և նարնջի ջնարակով. Սրանցից ոչ ոք չի հրաժարվի:

Բուլկին կարելի է համարել ամբողջ աշխարհում ամենաշատ վաճառվող հացամթերքներից մեկը: Այս խմորեղենի շատ տարբերակներ կան, ինչը դարձնում է այն աներևակայելի բազմակողմանի: Բուլկիները պատրաստվում են տարբեր տեսակի խմորներից՝ բոլորովին տարբեր միջուկներով։

Բուլկիները բավական հեշտ են պատրաստվում, հիմա արագ կսովորեցնենք:

Բուլկիներ չամիչով

Բուլկիներ չամիչով և նարնջի ջնարակով. Բաղադրիչները

_ ալյուր — 300 գ

_ հավի ձու — 2 հատ

_ սեղմված խմորիչ — 10 գ

_ շաքարի փոշի — 100 գ

_ կաթ — 150 մլ

_ կես նարնջի կեղև

_ կարագ — 55 գ

_ չամիչ — 100 գ

_ շաքարավազ — 50 գ

_ աղ — 1/4 թեյի գդալ

Բուլկիներ չամիչով Բուլկիներ չամիչով Բուլկիներ չամիչով Բուլկիներ չամիչով

Բուլկիներ չամիչով և նարնջի ջնարակով. Պատրաստման եղանակը

_ Մի գդալ շաքարավազը խառնել խմորիչի և տաք կաթի հետ։ Խառնել հեղուկը մինչև շաքարի հատիկները լուծվեն և թողնել 10 րոպե։

_ 40 գրամ կարագը հալեցնել մինչև ջրիկ վիճակը: Մնացած շաքարավազով խառնել մեկ ձու, մի քիչ աղ անել և հարիչով հարել։ Ստացված ձվային զանգվածի մեջ լցնել խմորիչի հեղուկը, խառնել։

_ Ձվի և խմորի խառնուրդը լցնել ալյուրով տարայի մեջ, ավելացնել հալած կարագը։ Խիտ, չկպչող խմոր հունցել 10 րոպե։

_ Խմորը թողնել տաք տեղում մոտ մեկ ժամ 30 րոպե։

_ Չամիչով ամանի մեջ լցնել եռացրած ջուր, թողնել, որ այն փափկի։ Այնուհետև ջուրը թափել, չամիչը հարթ մակերեսի վրա փռել և թող չորանա։

_ Խմորը բաժանել 8 գնդիկի, թաղանթով ծածկված՝ թողնել 10 րոպե։

_ Այնուհետև գրտնակել գնդիկները 5 մմ հաստությամբ շերտերովտորթերի մեջ:

_ Խմորի մակերեսը յուղել մնացած կարագով և հավասարապես ծածկել չամիչով։

_ Չամիչով խմորը ռուլետի պես փաթաթել և ոլորել ճոպանի նման։

_Կտրել երկայնքով, հյուսել, խմորի երկու ծայրերը միացնել ու դարձնել բուլկի։

_Յուղաթղթով ծածկված տապակի վրա շարել բլիթները, ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե։

_ Երկրորդ ձուն հարել և քսել յուրաքանչյուր բուլկու վրա։

_ 190 աստիճան տաքացրած ջեռոցում թխել 20 րոպե։

_ Այդ ընթացքում պատրաստել ջնարակը. Շաքարի փոշին խառնել նարնջի կեղևի քերուկը և հյութը, խառնել բաղադրիչները։ Բուլկիներին քսել ստացված ջնարակը։

Բուլկիներ չամիչով

Այսպիսով ստացվում են բուրավետ և համեղ բուլկիներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք