Բուլղարական սոուս. Համն ու բույրը հիանալի կերպով կհամալրեն ցանկացած ուտեստ

Բուլղարական սոուս Պահածոներ

Բուլղարական սոուս. Բուլղարական պղպեղից պատրաստված համեղ և նուրբ սոուս: Դրա համն ու բույրը հիանալի կերպով կհամալրեն ցանկացած ուտեստ և կդարձնեն աներևակայելի համեղ:

Այս սոուսը լավ համադրվում է մակարոնեղենի, մսի, ձկնեղենի հետ: Այս պահածոն կարող է նաև հաջողությամբ ավելացվել բորշչին: Ստացվում է շատ նուրբ, համեղ, բավարար կծվությամբ ապուր:

Բուլղարական սոուս

Բուլղարական սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները.

_Բուլղարական պղպեղ 3 կգ

_Կծու պղպեղ 1-2 հատ

_Սխտոր 2 գլուխ

_Շաքար 100 գ

_Քացախ 6% 50 մլ

_Աղ 1 լիքը ճաշի գդալ

_Խմելի սունելի 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 70 մլ

_Համեմունքներ ըստ ձեր ճաշակի և նախընտրության

_Կանաչեղեն

Բուլղարական սոուս

Բուլղարական սոուս. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

_Ընտրել առողջ պղպեղներ, մաքրել դրանց պոչերը, սերմերը հեռացնում ենք միայն բուլղարական պղպեղից, կծու պղպեղի դեպքում որոշեք ինքներդ` հեռացնել, թե ոչ: Մաքրած ու լվացած պղպեղն անցկացնել մսաղացով, այնուհետև կծու պղպեղն ու սխտորը նույնպես պետք է աղալ մսաղացով:

_Աղացած բանջարեղենին ավելացնել շաքար, աղ, խմելի սունելի, լցնել բուսական յուղն այդ խառնուրդի մեջ, խառնել և դնել կրակի վրա: Հասցնել եռման, եռացնելուց հետո եփել կես ժամ, երբեմն խառնելով:

_Դրանից հետո կաթսան պետք է հանել վառարանից, լցնել քացախը, նորից խառնել:

_Դեռևս տաք սոուսը պետք է լցնել նախապես մանրէազերծված բանկաների մեջ: Կափարիչներով ամուր փակել և սառելուց հետո պահել սենյակային ջերմաստիճանում:

Սոուսը խիտ է, հագեցած համով և շատ բուրավետ: Որպես մսի, ձկան կամ նույնիսկ պարզապես հացի վրա քսելու հավելում ՝ այն խելահեղորեն համեղ է:

Բուլղարական սոուսը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Բուլղարական սոուս

Համեղ ՍՈՈՒՍ Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի, մսեղենի թարմ սոուս

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք