Բուսական աղցան Տասնյակ. Համեղ պահածո տարբեր բանջարեղեններով

Բուսական աղցան Պահածոներ

Ձմռան համար պատրաստեք Բուսական աղցան Տասնյակ: Բանջարեղենային աղցանն այդպես է կոչվում, որովհետև ձեզ անհրաժեշտ կլինի բոլոր հիմնական բաղադրիչներից ուղիղ 10 հատ։ Հեշտ է հիշել, չէ՞: Պետք չէ նույնիսկ ձմեռային աղցանի բաղադրատոմսը գրել խոհարարական գրքում:

Բացի թվարկված բանջարեղենից, կարելի է պատրաստել աղցան նաև գազարով և դդմիկով։ Այս բաղադրիչները նույնպես պետք է վերցնել 10 հատով։

Ձմռան համար բանջարեղենային աղցանը կարող եք փակել ցանկացած տարայի մեջ: Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 10 կես լիտրանոց բանկա կամ 5 հատ 1լ:

Բուսական աղցան

Բուսական աղցան Տասնյակ. Բաղադրիչներ

_Սմբուկ 10 հատ

_Լոլիկ 10 հատ

_Բուլղարական պղպեղ 10 հատ

_Սոխ 10 հատ

_Սև պղպեղ (ոլոռ) 10 հատ

_Արևածաղկի ձեթ 1 բաժակ

_Շաքարավազ 100 գ

_Աղ 2 ճաշի գդալ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Սխտոր 10 պճեղ

Բուսական աղցան

Բուսական աղցան Տասնյակ. Պատրաստման եղանակը

_Բոլոր բանջարեղենները լավ լվացեք։ Սմբուկը կտրատել մեծ խորանարդիներով, ծածկել սառը ջրով ու թողնել կես ժամ։

_Լոլիկը կտրել 4 մասի, սոխը՝ կես օղակներով, իսկ բուլղարական պղպեղն ու սխտորը՝ խոշոր խորանարդիկներով։

_Սմբուկը ջրից հանել: Կաթսայի մեջ խառնել բոլոր բանջարեղենները, ավելացնել արևածաղկի ձեթը, աղը և շաքարավազը։

_Կաթսան դնել կրակի վրա և եփել բանջարեղենը՝ երբեմն խառնելով։

_Հասցնել եռման աստիճանի և այնուհետև եփել կափարիչով ծածկած՝ 30 րոպե։

_Եփելու ընթացքում ավելացնել սև պղպեղի հատիկներ։

_Բանջարեղենին ավելացնել սխտորն ու քացախը։ Խառնել և եփել ևս 5 րոպե։

_Հեռացրեք կաթսան կրակից և աղցանը լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ։

_Կափարիչներով փակել բանկաները, շրջել, փաթաթել և թողնել, որ ամբողջովին սառչի։

Բուսական աղցան

Եթե ​​բանջարեղենը շոգեխաշելու ժամանակ տեսնեք, որ հեղուկը քիչ է, կարող եք մի փոքր ջուր ավելացնել դրանց վրա։

Բուսական աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք