Բրաունի Համեղ շոկոլադե քաղցր թխվածք

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ողջույն․ Այսօր թխելու ենք Բրաունի համեղ շոկոլադե քաղցր թխվածք հաստատ գիտեմ սպասում էիք իմ բաղադրատոմսին։

Բաժանորդագրվեք անպայման իմ ալիքին, լայք դրեք այս տեսանյութի տակ և գրեք ձեր կարծիքը Բրաունիի մասին, ես սպասում եմ։

Բրաունի Համեղ շոկոլադե քաղցր թխվածք

Բրաունի Բաղադրիչներ

  • Շաքարավազ սպիտակ — 1 բաժակ
  • Շաքարավազ շականակագույն — 0,5 բաժակ
  • Ձու — 3 հատ
  • Դառը շոկոլադ — 200 գրամ
  • Կարագ — 125 գրամ
  • Աղ մեկ պտղունց, ցանկալի է լինի խոշոր ծովի աղ
  • Վանիլին մեկ պտղունց
  • Ալյուր -100 գրամ
  • Սոդա կամ փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
  • Կակաո — 50 գրամ

Տորթ Բրաունի քայլ առ քայլ

  • Նախապատրաստենք բաղադրիչները
  • Մեզ հարկավոր է շաքարավազ, պարտադիր շատ մանր, Մառանիկինը շատ մանր է տեսեք, և զգալի քաղցր է
  • Ես սրանից եմ վերցնում 1 բաժակ
  • Կես բաժակ էլ պարտադիր շականակագույն շաքարավազ լցնեք, այն պարտադիր է բրաունի պատրաստելիս կարամելային յուրահատուկ համ է տալիս
  • Տարայի մեջ կոտրենք 3 ձու, վրան էլ ավելացնենք շաքարավազը և հարենք
  • Այնքան ենք հարելու մինչև զանգվածը իր ծավալից կրկնակի չափով ավելանա, սպիտակի թթվածնով հագենա
  • Հրուշակագործության մեջ ամեն մանրուք կարևոր է, չափերն ու բաղադրիչների ցանկը, նշված ջերմաստիճանն ու ժամանակը  հարկավոր է հստակ պահպանել՝ սպասված արդյունք ստանալու համար

Բրաունի Համեղ շոկոլադե քաղցր թխվածք

  • Երկու շոկոլադե սալիկ է պետք՝ ցանկալի է լինի դառը և համեղ
  • Մանրացնենք տարայի մեջ
  • Վրան ավելացնենք կարագ 125 գրամ
  • Պետք է դնենք գոլորշու վրա հալեցնելու
  • Ուշադիր եղեք, որ կաթսան ամբողջությամբ ծածկի գոլորշու հոսքը, քանի-որ շոկոլադին գոլորշին անմիջականորեն չպետք է կպնի, հակառակ դեպքում այն կփչանա
  • Կարագն ամբողջությամբ հալվեց տարրալուծվեց շոկոլադի հետ վերցնելու ենք գոլորշու վրայից և դնենք մի փոքր սառելու
  • Մի փոքր սառելուց հետո արդեն այն կարող ենք ավելացնել մեր նախապատրաստած խմորի զանգվածին և շարունակենք հարել
  • Լուծվեց ամբողջությամբ

Բրաունի Համեղ շոկոլադե քաղցր թխվածք

  • Հերթը փոշի բաղադրիչներինն է
  • Բրաունի պատրաստելու համար պարտադիր է վերցնել բարձր տեսակի ալյուր, նման թխվածքների համար երբ լավ արդյունք եմ ուզում ստանալ ես օգտագործում եմ Մառանիկի ալյուրը
  • Մեզ հարկավոր է 100 գրամ
  • Այն լցնենք մաղի մեջ
  • Փոշի բաղադրիչները պետք է մեկտեղենք

Բրաունի Համեղ շոկոլադե քաղցր թխվածք

  • Ավելացնենք վրան 1 թեյի գդալ սոդա
  • Բրաունիի համի համար որքան որ շոկոլադե սալիկի որակն էր կարևոր, նույն չափով էլ կակաոի որակն է կարևոր
  • Այն պետք է շատ համեղ լինի
  • 50 գրամ է մեզ պետք, այս տուփը հենց այդքան է
  • Մեկ պտղունց խոշոր ծովի աղ կավելացնենք
  • Մի փոքր էլ վանիլին
  • Եվ այս փոշի զանգվածը մաղենք մեր խմորի մեջ
  • Հարենք և արդեն խմորը պատրաստ կլինի
  • Տապակի մեջ յուղաթերթ փռենք բոլոր կողմերով

Բրաունի Համեղ շոկոլադե քաղցր թխվածք

  • Լցնենք զանգվածը մեջը և հարթեցնենք
  • Կարելի է անհատական փոքրիկ կերամիկական տարաների մեջ թխել, այդպես էլ են մատուցում
  • Պետք է թխենք 30-35 րոպե 180 աստիճանի վերև ներքև ռեժիմում
  • Իմ տապակի չափը 25 սմ է, խմորը հում վիճակում պետք է մոտավորապես 3 սանտիմետր բարձրությամբ լցված լինի, տապակը ընտրելիս դա հաշվի առեք
  • Թխվելու ընթացքում արտաքին շերտը պետք է լավ չոր կեղև կապի, անգամ ճաքճքի, իսկ ներսում փափուկ մնա, մի փոքր էլ թաց լինի
  • Ուտելիս տաք շոկոլադի նուրբ համ պետք է զգաք
  • Եթե մատուցելուց առաջ արդեն սառն է, հարկավոր մատցվող կտորը տաքացնել մի փոքր միկրոալիքային վառարանում և այդպես տաք վիճակում վրան պաղպաղակի գունդ դնել, մատուցել ելակի և նանայի տերևներով զարդարված։

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Բրաունի Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք