Բրնձով կարկանդակներ. Հեշտ և համեղ այս խորտիկը կպատրաստեք շատ հաճախ

Բրնձով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նախկինում շատ ճաշարաններում և բուֆետներում կարող էիր գնել այսպիսի համեղ Բրնձով կարկանդակներ՝ կանաչ սոխով, համադրված փափուկ խմորով:

Սրանք մատչելի են և շատ համեղ։

Բրնձով կարկանդակներ

Բրնձով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ 100 գր

_Ջուր 400 մլ

_Աղ

_Կանաչ սոխ 1 փունջ

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է

_Բրնձի արգանակ 300 մլ

_Մի պտղունց աղ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Ալյուր մոտ 500 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Բրնձով կարկանդակներ

Բրնձով կարկանդակներ

Բրնձով կարկանդակներ. Պատրասման եղանակը

_Բրինձը եփել աղ արած ջրի մեջ և քամել մաղով, արգանակը պետք է լցնել խորը տարայի մեջ և թողնել գոլանա:

_Գոլ արգանակի մեջ լցնել շաքարավազն ու խմորիչը, մի քիչ ալյուր և խառնել, թողնել 5 րոպե։

_Լցնել բուսայուղը, աղը և մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը, հունցել փափուկ և ճկուն խմոր։

_Խմորը ծածկել և դնել տաք տեղում 1-1,5 ժամ։

_Մի քիչ կանաչ սոխ կտրատել, լցնել խմորի մեջ և հունցել։

_Սառած բրինձին խառնել մանր կտրատած կանաչ սոխի, պղպեղ և ցողել բուսայուղով։

_Խմորը բաժանել կտորներով, գնդիկներ անել և ծածկել 10 րոպե:

_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել շերտով, միջուկը դնել եզրին և փաթաթել խողովակաձև՝ եզերը ամրացնելով, ստացվում է շատ կոկիկ կարկանդակ։

_Տապակել կարկանդակները տաք բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը:

Բրնձով կարկանդակներ

Կարկանդակները շատ հագեցնող են, կարող եք մատուցել նախաճաշին, ճաշին և ընթրիքին, վերցնել ձեզ հետ պիկնիկի գնալիս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք