Բրնձով շոկոլադե շիլա կարող եք առաջարկել հարազատներին անգամ պահքի օրերին։ Միայն թե պահքի ժամանակ անհրաժեշտ է սովորական կաթը փոխարինել սոյայի կաթով կամ խմելու ջրով։ Այս շիլան հատկապես դուր կգա ընտանիքի ամենաերիտասարդ անդամներին:
Եթե հոգնել եք նախաճաշին նույն բաները պատրաստելուց, սկսեք փորձարկել: Դուք կզարմանաք, թե ինչպես կարելի է միայն մեկ բաղադրիչի օգնությամբ ամբողջությամբ փոխել ուտեստի համը։ Ընդամենը 2 ճաշի գդալ կակաոն այն վերածում է բոլորովին նոր ուտեստի։ Շոկոլադի հարուստ համն ու անզուգական բույրը երաշխավորված են:
Որպեսզի շիլան լավ ստացվի, խորհուրդ ենք տալիս օգտագործել կլոր բրինձ։ Եթե ցանկանում եք ձեր սիրելիներին հյուրասիրել ֆանտաստիկ նախաճաշով, պատրաստեք այս շիլան:
Բրնձով շոկոլադե շիլա. Բաղադրիչներ
_ Բրինձ կլոր հատիկներով 0,5 բաժակ
_ Սոյայի կամ սովորական կաթ 400 մլ
_ Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ
_ Վանիլային շաքարավազ 10 գ
_ Շաքարավազ 2 ճաշի գդալ
Բրնձով շոկոլադե շիլա. Պատրաստման եղանակը
_ Կաթսայի մեջ լցնել փոքր քանակությամբ կաթ։
_ Դրան ավելացնել սովորական և վանիլային շաքարավազ, ինչպես նաև կակաո։
_ Բոլոր բաղադրիչները լավ հարել, մինչև հարթ լինի։
_ Կաթսան դնել կրակին, պարունակությունը հասցնել եռման աստիճանի։
_ Ավելացնել կլոր հատիկավոր բրինձ։ Կրկին հասցնել եռման աստիճանի:
_ Շիլան եփել միջին ջերմության վրա 20-25 րոպե՝ երբեմն խառնելով։
Պատրաստ է:
Սա շատ սննդարար և համեղ նախաճաշ է:
Շոկոլադե շիլան լավագույնս մատուցվում է մրգերի, հատապտուղների և ընկույզների հետ: Դա անելու համար բանանը և կտրել շերտերով: Կեղևահան անել կիվին, կտրել փոքր կտորներով: Շիլայի վրա գեղեցիկ շարել միրգը։ Թավայի մեջ թեթև տապակել ընկույզը, կտրատել և շաղ տալ շիլայի վրա։ Որպես զարդարանք կարող եք օգտագործել նաև նուշի փաթիլներ։
Համեղ և առողջ նախաճաշը պատրաստ է։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ արագ նախաճաշ