Բրնձով և սպանախով փլավ. Հագեցնող և առողջարար ուտելիքը դուր կգա համեղ ուտել սիրողներին

Բրնձով և սպանախով փլավ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Բրնձով և սպանախով փլավ պատրաստեք և մատուցեք այս հագեցնող և առողջարար ուտելիքը կանաչիով, համեմել համեմունքներով և չամիչով:

Բավական է անգամ ավելացնել ճակնդեղի ճավեր(տերևներ), կաղամբ կամ նույնիսկ սառնարանում մնացած կանաչ աղցան, որպեսզի ստանաք հիանալի բուսական ուտեստ:

Բրնձով և սպանախով փլավ

Բրնձով և սպանախով փլավ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սխտոր 5 պճեղ

_Համեմի սերմ 2 թեյի գդալ

_Աղ ½ թեյի գդալ

_Ձիթապտղի ձեթ 2-3 ճաշի գդալ

_Սպանախ 500գ թարմ, կամ 300գ սառեցվածը

_Թեթև չամիչ ½ բաժակ

_Սպիտակ գինու քացախ 3-4 ճաշի գդալ

_Խաշած երկար բրինձ 2 բաժակ

_Աղացած բուրավետ պղպեղ ½ թեյի գդալ

_Աղացած սպիտակ պղպեղ ¼ թեյի գդալ

Բրնձով և սպանախով փլավ

Բրնձով և սպանախով փլավ. Պատրաստման եղանակը

_Չամիչը թաթախել եռման ջրի մեջ, դնել փոքրիկ ամանի մեջ ու լցնել քացախը։

_Հավանգով կամ բլենդերով խառնել սխտորը համեմի սերմի և աղի հետ:

_Կաթսայի մեջ թույլ կրակի վրա տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել սխտորի խառնուրդը և տաքացնել 30 վայրկյան։

_Ավելացնել սպանախը (սառեցված սպանախը հալեցնելու կարիք չունի), կրակն ուժեղացնել և եփել այնքան, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։

_Ավելացնել բրինձն ու չամիչը, համեմել բուրավետ և սպիտակ պղպեղով, թողնել կրակի վրա, խառնելով՝ 7-10 րոպե։

Բրնձով և սպանախով փլավ

Մատուցել որպես ուղղակի ճաշատեսակ կամ տապակած, թխած ձկան կողմնակի ճաշատեսակ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք