Բրոկոլիով կրեմ ապուր. Համեղ ու առողջարար կերակուրը դիետիկ է և շատ հարմար պահքի օրերին

Բրոկոլիով կրեմ ապուր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Չորահացերով մատուցեք Բրոկոլիով կրեմ ապուր և կհամոզվեք, որ այս կերակուրը հիանալի դիետիկ ճաշ է և լավ տարբերակ նրանց համար, ովքեր չեն սիրում կաղամբի այս տեսակը, բայց հոգ են տանում իրենց սննդակարգի բազմազանության մասին:

Դուք կարող եք փորձարկել համեմունքներով՝ դարձնելով ապուրը ավելի կծու և բուրավետ։ Մատուցման համար հարմար են ինչպես սպիտակ, այնպես էլ սև հացով չորահացիկները։ Պատրաստեք դրանք ինքներդ տանը կամ օգտագործեք խանութից գնվածը:

Բրոկոլիով կրեմ ապուր

Բրոկոլիով կրեմ ապուր. Բաղադրիչներ

_Բրոկոլի 600 գ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Բանջարեղենի արգանակ 4 բաժակ

_Կարտոֆիլ 1 հատ

_Ընկույզ քեշյու 0.5 բաժակ

_Աղ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Կարմիր պղպեղ ըստ ճաշակի

_Չորահացեր ըստ ճաշակի

Բրոկոլիով կրեմ ապուր

Բրոկոլիով կրեմ ապուր. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը խաշել և մանր կտրատել։

_Բուսական արգանակի մեջ եփեք բրոկոլին և մանր կտրատած սոխը։

_Մոտ 10 րոպե կպահանջվի, որ կաղամբը դառնա փափուկ։

_Բլենդերով հարել բրոկոլին, սոխը, կարտոֆիլը և հնդկական ընկույզի հատիկները արգանակի հետ միասին։

_Ստացված միատարր զանգվածը կափարիչով ծածկված 10 րոպե տաքացնել մարմանդ կրակի վրա։

_Կրեմ ապուրին աղ անել, ավելացրեք սև և կարմիր պղպեղ, ինչպես նաև մանր կտրատած սխտոր։

Մատուցել չորահացերով։

Բրոկոլիով կրեմ ապուր

Կրեմանման, բուրավետ բրոկոլիի խյուսով ապուրը լցված է գարնանային թարմությամբ և, իհարկե, վիտամիններով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք