Գազարով աղցան. Խորովածի համով և բույրով նախուտեստ

Գազարով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Գազարով աղցան. Խորովածի համով և բույրով նախուտեստ

Այս ուտեստը տոնի իսկական հիթ է: Այն թեթև է և միևնույն ժամանակ հագեցնող և սեղանից անհետանում է մեծ արագությամբ: Բոլոր հյուրերը նորից են խնդրում: Եվ ամենազարմանալին այն է, որ աղցանը խորովածի համ ունի:

Չե՞ք հավատում, փորձեք և կհամոզվեք ինքներդ:

Գազարով աղցան

Գազարով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հում գազար — 3 միջին հատ

_Երշիկ ապխտած — 200 գր

_Սխտոր — 3-4 պճեղ

_Ընկույզ — 6 — 7 հատ

_Մայոնեզ — 200 գր

Գազարով աղցան

Գազարով աղցան. Պատրաստման եղանակը

_Մաքրել ընկույզը և դանակով մանր կտրատել:

_Կտրել երշիկը բարակ շերտերով:

_Մաքրել կեղևավորված գազարը և անցկացնել կորեական գազարի քերիչով:

_Սխտորը ճզմել կամ կտրատել դանակով:

_Խառնել բոլոր բաղադրիչները և համեմել մայոնեզով:

Գազարով աղցան

Մատուցելուց առաջ պետք է 14-15 ժամ թրմվի սառնարանում: Շատ հեշտ է այս աղցանը պատրաստելը, զարմացրեք ինքներդ ձեզ և ուրախացրեք ձեր հյուրերին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք