Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շքեղ գաթաների շարքից այսօր կպատրաստենք հերթական համեղությունը Գառնու Գաթա ն, մեր ավանդական քաղցրավենիքը իր այս տարբերակով ոչ պակաս համեղ և սիրված է բոլորիս կողմից։

Անպայման գրեք գաթա սիրու՞մ եք թե ոչ։

 

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

Գառնու գաթա բաղադրիչներ

Գաթա խմոր

  • Խմորիչ — 8 գր․
  • Ալյուր — 800 գր․
  • Շաքարավազ — 1 բժ․
  • Աղ մի պտղունց
  • Ձու — 3 հատ
  • Կարագ — 150 գր․
  • Կաթ — 1 բաժակ
  • Ձեթ մեկ բուռ

Գաթա խորիզ

  • Կարագ — 150 գր․
  • Ալյուր — 200 գր․
  • Շաքարավազ — 250 գր․
  • Ընկույզ ըստ ցանկության մեկ բուռ
  • Վանիլ

Ձվի դեղնուց և ձեթ գաթաների վրա քսելու համար։ Նաև օշարակ մի փոքր վերջում ջեռոցից հետո երեսին քսելու համար։

Գառնու Գաթա յի պատրաստման եղանակը

  • Սկզբում իրար խառնենք փոշի բաղադրիչները
  • Շատ կարևոր է, որ ձեր խմորիչը թարմ և որակյալ լինի
  • 8 գրամ է մեզ պետք մոտավորապես 1 լիքը թեյի գդալ
  • Լցնենք տարայի մեջ
  • Մեկ բաժակ շաքարավազ կլցնենք տարայի մեջ

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

  • Ալյուրը պետք է պարտադիր բարձր տեսակի լինի, որպեսզի գաթան էլ տեղը-տեղին ստացվի
  • 400 գրամ կլցնենք նախնական, վերջում ավելացնելու ենք մնացած կեսը
  • Ընդհանուր հաշվով կօգտագործենք 800 գրամ
  • Մի պտղունց աղ կլցնենք
  • Խառնենք իրար բաղադրիչները
  • Երեք ձու կոտրենք այս զանգվածի կենտրոնում
  • Խառնենք մի փոքր
  • Ավելացնենք մեկ բաժակ գոլ կաթ
  • Ես խմորիչը կաթով չեմ ակտիվացնում հետո խմորի մեջ լցնում, նախ որակի վրա վստահ եմ
  • Երկրորդն էլ միշտ այսպես եմ պատրաստում այս գաթան, ու շատ լավ է ստացվում
  • Հաջորդը կարագի հերթն է
  • Այն արդեն լավ փափկած վիճակում է, ուշադրություն դարձրեք որ հալված յուղի նման չէ
  • Յուղ լցնելու դեպքում այլ է դառնում խմորի որակը, այսպես ավելի շերտ-շերտ և փխրուն է ստացվում
  • Սա էլ ավելացրեցինք

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

  • Արդեն ժամանակն է ալյուրի մնացած մասը ավելացնելու
  • Քիչ քիչ ավելացնենք խառնենք երբ դժվարանա խառնելը
  • Շրջենք սեղանի վրա և սկսենք արդեն ձեռքերով հունցել
  • Վերջում ձեթով պատենք խմորը, որպեսզի տարայի պատերին չկպչի, նաև որպեսզի այլևս ալյուր չօգտագործենք
  • Գունդ ձևավորենք վերջնական և դնենք մեր տարայի մեջ
  • Կերակրի թաղանթով անօդ տարածություն ապահովենք և դնենք կողքի հասունանալու 2-3 ժամ սենյակային տաք ջերմաստիճանում
  • Այս ընթացքում կպատրաստենք խորիզը
  • Հարյուր հիսուն գրամ լավ հալված կարագը լցնենք տարայի մեջ
  • Վրան ավելացնենք շաքարավազ մոտ 250 գրամ և խառնենք
  • Կոնկրետ շաքարավազի չափը կարող եք դուք որոշել մի փոքր ավելի քիչ լցնել
  • Բայց դե գառնու գաթա ն պետք է քաղցր լինի

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

  • Ալյուր պետք է լցնենք 200 գրամ մեր տուփը մեկ կիլոգրամ էր, ամբողջ բաժնին գաթայի օկտագործեցինք հենց այդքան
  • Խառնենք ձեռքերով ավելի լավ կզգաք ճիշտ եք ստացել զանգվածը, պետք է բռի մեջ պնդանա արագ, բաց թողնելուց էլ միանգամից փշրվի
  • Մեկ պտղունց էլ վանիլին լցնենք մեջը
  • Ես մի բուռ էլ ըկույզ եմ սովորաբար մանրացնում լցնում
  • Խորիզը պատրաստ է
  • Մոտ մեկուկես ժամ անց արդեն խմորն այս տեսքը ունի
  • Շրջենք այն տարայից ալյուր այլևս չենք անելու կարիք էլ չկա
  • Ձեթով կաշխատենք, մատները և խմորը ձեթոտենք
  • Խմորը բաժանենք երկու մասի
  • Այս չափաբաժից ես թխում եմ երկու լավ մեծ կլորիկ գաթաներ
  • Հիմա կտեսնեք
  • Գունդը մատներով բացենք գրտնակելուց շատ կնստի
  • Խմորիչով խմորների հետ երկար պետք էլ չէ խաղալ բացեցինք լավ մեծ տրամագծով
  • Խորիզի կեսը լցնում ենք խմորի վրա
  • Մի փոքր տարածում
  • Այժմ եզրերը պետք է հավաքենք

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

  • Աշխատեք լավ փակ լինի, որ արանքներից հետո խորիզը չհալվի թափվի
  • Շրջենք ուղղությունը
  • Կլորը գեղեցիկ եզրագծենք
  • Տապակի ներքևի մասով եմ ես թխում, որպեսզի հեշտ լինի հանելը
  • Ահա այսպիսի մեծ գաթա ձևավորեցինք, գառնու գաթա ն այդպիսինն է
  • Պետք է այն ևս մի կես ժամ դնենք կողքի հագստանալու և կրկին հասունանալու
  • Կես ժամ անց ահա
  • Պատառաքաղով լավ ծակծկենք, որպեսզի չուռի շատ օդ չմնա ներսում
  • Մեկ ձվի դեղնուց և մի փոքր էլ ձեթ խառնենք իրար և քսենք երեսին գաթայի
  • Ուղարկենք տաք ջեռոցում թխվելու երեսունից-քառասուն րոպե վերև ներքև ռեժիմում
  • Ահա երկուսն էլ թխեցինք

Գառնու Գաթա մեր ավանդական քաղցրավենիքը

  • Գաթաների վրա կարող եք ինձ նման ձեթով օշարակ քսել, լրացուցիչ փայլ տալու համար
  • Բույրը մեր խոհանոցում տարածված այս պահի՝ ուղղակի աննկարագրելի
  • Ընդհանրապես ջեռոցից հանվող թխվածքի բույրը խոհանոցից եկող միշտ էլ մտերմիկ և ջերմ մթնոլորտ է ստեղծում ընտանիքում
  • Մի փոքր չարչարվեք այսօր, բայց երեկոյան թեյի հետ տանեցիներին ուրախացրեք մեկ կտոր ահա այսպիսի շքեղ գառնու գաթա հյուրասիրելով։

Դե ինչ, բարի ախորժակ։

Գառնու գաթա Տեսանյութ

Նաև գաթաների այլ համեղ և ավանդական տարբերակներ հաջորդ տեսանյութում․

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք