Գետնանուշով կոնֆետ. Տնական քաղցրավենիք, որն ամբողջությամբ պատրաստվում է ամենապարզ և մատչելի մթերքներից:
Ստացվում է անհավանական նրբություն, ոչ մի գնված քաղցրավենիք չի կարող համեմատվել ձեր սեփական ձեռքերով պատրաստածի հետ: Սա կարող եք տալ երեխաներին, առանց որևէ կասկածի, քանի որ բացառապես մաքուր մթերքներից է պատրաստվում:
Ծանոթացեք այս հրաշք բաղադրատոմսին:
Գետնանուշով կոնֆետ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Գետնանուշ 500 գ
- Շաքար 500 գ
- Կարագ 60 գ
- Ջուր 5 ճաշի գդալ
Գետնանուշով կոնֆետ. Պատրաստման եղանակը
- Գետնանուշը լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և 10 րոպեով այն դնում 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Հանել, մաքրել բոված գետնանուշի կեղևը:
- Լցնել շաքարավազը չոր տապակի մեջ և տաքացնել այն մինչև հալվի, ապա ավելացնել կարագ, մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
- Դրանից հետո տապակի մեջ ջուր լցնել և ավելացնել գետնանուշը, 2-3 րոպե խառնել կրակի վրա:
- Այժմ կրկին յուղաթղթով ծածկել ջեռոցի տապակը, թուղթը յուղել բուսական յուղով և ընկույզների զանգվածը լցնել մեջը: Հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսով:
- Կես ժամով դնել տապակը սառը տեղում: Սառեցված զանգվածը կտրատել ցանկացած ձևի ու չափերի մասերով:
Գետնանուշով կոնֆետը պատրաստ է: Համեղ, նուրբ և պայծառ աղանդեր: Ձեր երեխաները և ընդհանրապես բոլոր հյուրերը ուրախ կլինեն այն վայելել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական համեղ աղանդեր
Facebook Comments