Գետնանուշով կորժիկներ. Մանկությունից ծանոթ կարկանդակներ թթվասերով

Գետնանուշով կորժիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս Գետնանուշով կորժիկներն անմիջապես երկրորդ պլան կմղեն ձեր ամենասիրելի թեյի թխվածքները: Բաղադրատոմսը շատ պարզ է՝ խմորիչ կամ փխրեցուցիչ չի պահանջում։ Ընդհանուր առմամբ, խմորի հետ աշխատելը ձեզ համար դժվարություններ չի առաջացնի։

Գետնանուշով այս թխվածքաբլիթները, ինչպես մանկության տարիներին, կարելի է պատրաստել ոչ միայն կարագով, այլև մարգարինով։ Ընտրեք այն մթերքը, որ ունեք սառնարանում և տաքացրեք ջեռոցը:

Գետնանուշով կորժիկներ

Գետնանուշով կորժիկներ. Բաղադրիչներ

_Կարագ 100 գ

_Թթվասեր 100 գ

_Ձու 3 հատ

_Սոդա 1 թեյի գդալ

_Քացախ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 130 գ

_Վանիլային շաքարավազ 8 գ

_Ցորենի ալյուր 470 գ

_Գետնանուշ 150 գ

Գետնանուշով կորժիկներ
Գետնանուշով կորժիկներ. Պատրաստման եղանակը

_Փափուկ կարագը, թթվասերը, շաքարավազը, վանիլային շաքարավազը և 2 ձուն խառնել մինչև հարթ լինի։ Վերջում ավելացնել քացախով մարած սոդան։

_450 գ ալյուրը մաղում ենք և հունցում առաձգական խմոր։

_Աշխատանքային մակերեսին ցանել ալյուր և գրտնակել խմորը 1,5 սմ հաստությամբ։

_Կորժիկները կտրատել կեքսի ձևամանով և վրան քսել հարած ձու:

_Խմորը թաթախել գետնանուշի մեջ այն կողմով, որին քսված է ձուն:

_Դնել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, թխել 15 րոպե 180 ° C ջերմաստիճանում:

Գետնանուշով կորժիկներ

Լավ կլինի մինչև ջեռոցը դնելը, թեթևակի հարթեցրեք դրանք՝ սեղմելով գետնանուշները խմորի մեջ։

Թթվասերով պատրաստված փափուկ թխվածքաբլիթներն իհարկե դուր կգան ողջ ընտանիքին: Խմորը, թեև պարզ է, բայց շատ բուրավետ է և քնքուշ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով բլիթներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք