Դասական աղցան. Խոզապուխտով և թարմ վարունգով աղցանը դուրեկան և անուշաբույր, համեղ հավելում է հիմնական ուտեստների համար:
Ընտրեք պանիրը ըստ ձեր ճաշակի, այն աղցանին տալիս է յուրահատուկ համ:
Դասական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզապուխտ 100 գր
_Պանիր 100 գր
_Ձու 2 հատ
_Վարունգ 2 հատ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
Դասական աղցան. Պատրաստման եղանակը
_Կտրել խոզապուխտը ձողիկներով կամ խորանարդներով, ինչպես ցանկանում եք:
_Վարունգը կտրել փոքր կտորներով:
_Եփած ձվերը նույնպես մանրացնել:
_Կտրել պանիրը խորանարդիկներով:
_Այժմ պետք է խառնել բոլոր մթեքները, համեմել աղցանը մայոնեզով և աղով:
_Անհրաժեշտության դեպքում ավելացնել պղպեղ:
Այս աղցանի համար կարող եք վերցնել ոչ միայն խոզապուխտ, այլև ապխտած միս՝ խոզի կամ հավի, այդպես էլ է շատ համեղ ստացվում:
Եթե համի համար ընտրել եք աղի պանիր, զգույշ եղեք աղ անելիս, գուցե կարիք չլինի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր աղցան