Դարչինով կարկանդակ Ծաղիկ. Դյուրահամ քաղցրաբլիթ

Դարչինով կարկանդակ «Ծաղիկ» ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դարչինով կարկանդակ Ծաղիկ. Դյուրահամ քաղցրաբլիթ

Ընտանիքի անդամներին ուրախացնելու համար ընդամենը պետք է թխել հիասքանչ, գեղեցիկ, դարչինով խմորեղեն՝ օգտվելով մեր ֆիրմային բաղադրատոմսից:

Այն տարբերվում է ոչ միայն փարթամ ծաղկի տեսքով բարդ ձևավորմամբ, այլ նաև հատուկ խմորով: Խմորեղենը թեթև է, գրեթե անկշիռ: Փորձեք:

Դարչինով կարկանդակ «Ծաղիկ»

Դարչինով կարկանդակ Ծաղիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 500-650 գ
  • Կաթ 250 մլ
  • Շաքարավազ 180 գ
  • Ձու 2 հատ
  • Խմորիչ 30 գ
  • Վանիլային շաքար 10 գ
  • Դարչին 1 ճաշի գդալ
  • Կարագ 30 գ

Դարչինով կարկանդակ «Ծաղիկ»

Դարչինով կարկանդակ «Ծաղիկ»

Դարչինով կարկանդակ Ծաղիկ. Պատրաստման եղանակը

  1.  Խմորիչը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել 120 գ սովորական շաքարավազ և ամբողջ վանիլային շաքարավազը, հարել:
  2. Ավելացնել 2 ձուն՝ սենյակային ջերմաստիճանի և 50 մլ բուսական յուղ, նորից խառնել:
  3. Ավելացնել մաղած ալյուրը և հունցել համասեռ խմոր: Ծածկել ամանը սննդային թաղանթով և դնել սառնարանը ամբողջ գիշեր:
  4. Լցոնը՝ մնացած շաքարը խառնել դարչինի հետ:
  5. Խմորը հանել սառնարանից, թողնել սենյակային ջերմաստիճանում 30 րոպե: Դրանից հետո հունցել, ապա խմորը բաժանել 4 մասի:
  6. Մասերից յուրաքանչյուրը գրտնակել 25-30 սմ տրամագծով բլիթի նման:
  7. Առաջին բլիթը դնել յուղաթղթի վրա, վրան քսել հալված կարագ, շաղ տալ դարչինով շաքարը: Ծածկել երկրորդ բլիթով:
  8. Կրկնել հաջորդականությունը: Պետք չէ վերջին բլիթը յուղել:
  9. Դարչինով կարկանդակի վրա 8 մասի բաժանող նշում անել:
  10. Կտրել խմորը ըստ գծանշումների՝ եզրին չհասնելով: Խմորը փայտիկով սեղմել կտրվածքների միջև մինչև սեղանը: Ստացված տերևների եզրերը բերել դեպի կենտրոն:
  11. Բոլոր թերթիկները ձևավորվելուց հետո կարկանդակը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, ծածկել սրբիչով և թողնել 15-20 րոպե:
  12. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե: Այնուհետև կարկանդակը ծածկել յուղաթղթով, որպեսզի չայրվի, և 5-10 րոպե թխել 160 աստիճանի տակ:
  13. Պատրաստի կարկանդակը թողնել 15 րոպե: Դրանից հետո վրան քսել հալած կարագը:

Դարչինով կարկանդակ «Ծաղիկ»

Հետաքրքիր համեր ստանալու համար կարելի օգտագործել կակաչի սերմեր, ընկույզ շոկոլադի միջուկ:

Դարչինով կարկանդակ Ծաղիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մածունով գաթա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք