Դդմիկը սխտորով. Որքան էլ ես պատրաստեմ այս դդմիկը, միեւնույն է, քիչ է լինում

Դդմիկը սխտորով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկը սխտորով. Որքան էլ ես պատրաստեմ այս դդմիկը, միեւնույն է, քիչ է լինում

Դդմիկ սեզոնին առաջին տարին չէ, որ ես եփում եմ այս մեգա-համեղ նախուտեստ: Այն պատրաստվում է շատ պարզ և արագ, բայց ստացվում է համեղ և օրիգինալ:

Սխտորվ սոյայի սոուսը կերակրատեսակին կտա յուրահատուկ կծվություն: Ճաշատեսակը կարելի է եփել գրեթե 5-7 րոպեում, սկզբունքորեն այն նույնքան արագ է անհետանում սեղանից:

Այսօր ես ձեզ կասեմ, թե ինչպես եմ պատրաստում դդմիկը սխտորով և սոյայի սոուսով՝ թավայի մեջ:

Դդմիկը սխտորով

Դդմիկը սխտորով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Երիտասարդ դդմիկ — 450 գր
  • Սխտոր — 2 պճեղ
  • Սոյայի սոուս — 50 մլ
  • Շաքար — 1 թեյի գդալ
  • Աղ — 0.5 թեյի գդալ
  • Օսլա — 1 թեյի գդալ
  • Բուսական յուղ — 30 մլ
  • Կանաչիներ` ըստ ճաշակի

Դդմիկը սխտորով

Դդմիկը սխտորով

Դդմիկը սխտորով. Պատրաստման եղանակը

  1. Պատրաստենք բոլոր մթերքները: Լվանալ դդմիկը և չորացնել թղթե սրբիչով: Կտրել փոքր կտորներով:
  2. Պատրաստել լցոնը. Կլպել և լվանալ սխտորը, այն ճզմել սոյայի սոուսի մեջ մամլիչի օգնությամբ: Դրա մեջ ավելացնել շաքար, օսլա և աղ: Ամեն ինչ լավ խառնել:
  3. Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը և լցնել դդմիկը ուժեղ կրակի վրա տապակելու համար: Պետք է  անընդհատ ուշադիր լինել՝ համոզվելու, որ դրանք չեն այրվում:
  4. Տապակել մինչեւ ոսկե դարչնագույնը, մոտ 4-5 րոպե է:
  5. Կրկին հարել լցոնը, քանի որ մինչ դդմիկը տապակվում է, օսլան կարող է նստել:
  6. Լցնել սոուսը դդմիկով տապակի մեջ՝ անընդհատ խառնելով, որպեսզի սոուսը հավասարաչափ բաշխվի դդմիկի կտորների վրա:
  7. Անջատեք կրակը, թող դդմիկը սառչի:
  8. Պատրաստի ուտեստը զարդարել կանաչիներով, կարող եք ավելացնել քնջութ և պղպեղ: կծու համի սիրահարների համար ավելացնել մի փոքր չիլի:

Դդմիկը սխտորով

Դդմիկը սխտորով պատրասստ է: Ճաշատեսակը լավ համադրվում է մսի, թռչնամսի և եփած բրնձի հետ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Սպանախ պատրաստելու համեղ տարբերակ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք